Հյուսիսային Չինաստանում անոմալ շոգ է սպասվում

Չինաստանի օդերեւութաբանական ծառայությունների կանխատեսումներով՝ այս շաբաթ Հյուսիսային Չինաստանի մեծ տարածքներ կտարածվի սաստիկ շոգը, որը` ըստ կանխատեսումների, ռեկորդային բարձր ջերմաստիճան կբերի որոշ շրջաններ:


Շոգը, որը սկսվել է շաբաթ օրը, արդեն առաջացրել է կառավարության նախազգուշացումները եղանակի մասին և երկրում ռեկորդային շոգ գարնան շարունակությունն է:


Կիրակի օրը ափամերձ Շանդուն նահանգում յոթ ազգային օդերևութաբանական կայաններ գրանցեցին հունիսի սկզբի ամենաբարձր ջերմաստիճանը, Մինչդեռ Հյուսիսային Հեբեյ նահանգում և Արևմտյան Սինցզյան շրջանում ջերմաստիճանը բարձրացել է 40 աստիճանից բարձր՝ ըստ Ցելսիուսի (104 աստիճան Ֆարենհայթ), հայտնում է Ազգային օդերևութաբանական կենտրոնը (NMC):


Կանխատեսվում է, որ առաջիկա օրերին անոմալ շոգը կուժեղանա, ասվում է NMC-ի հայտարարության մեջ:




Քաղաքականություն