Հասարակություն
Կազանի օդանավակայանը ժամանակավորապես փակվել է
Alya B.
Կազանի օդանավակայանի աշխատանքը ժամանակավորապես սահմանափակվել է անվտանգության նկատառումներից ելնելով, հայտնել են Ռոսավիացիայից: Baza-ն եւ SHOT-ը հստակեցնում են, որ դա կարող է կապված լինել անօդաչուների հարձակման սպառնալիքի հետ:
Կազանի օդանավակայանում թռիչքների անվտանգությունն ապահովելու համար սահմանափակումներ են մտցվել. օդանավակայանը ժամանակավորապես ավիաչվերթներ չի ընդունում եւ չի ուղարկում Մոսկվայի ժամանակով ժամը 8:02-ից, հայտնել են Ռոսավիացիայի մամուլի ծառայությունում:
«Օդանավերի անձնակազմերը, ավիադիսպետչերները եւ օդանավակայանի ծառայությունները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները թռիչքների անվտանգությունն ապահովելու համար.դա գլխավոր գերակայությունն է», — ընդգծել են գերատեսչությունում:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. կա զոհ և տուժածներ
Պապիկյանը հանդես է եկել բանակի վերաբերյալ կարևոր հայտարարությամբ
5.0
Սերժ Սարգսյանը հանդես է եկել ուղերձով
1.0