Ֆլորիդայում տեղադրվում է աշխարհի ամենաբարձր սրտաձև քանդակը
Ֆլորիդայի հարավային Պորտ Սենտ Լյուսի քաղաքում տեղադրվում է աշխարհի ամենաբարձր սրտաձեւ քանդակը։
«Սիրտը այգում» խորագրով քանդակի հիմքը դրվել է 2023 թվականին՝ Վալենտինի օրը։ Յոթհարկանի քանդակը պատրաստված է չժանգոտվող պողպատից։ Ութ բաղադրիչներից երրորդը վերջերս է առաքվել՝ դա քանդակի ամենածանր մասն է, որը կշռում է 60000 ֆունտ:
Ամերիկաբնակ ֆիլիպինցի նկարիչ Ջեֆրե Ֆիգերաս Մանուելը, ով հայտնի է որպես JEFRË, եւ նրա թիմը նախագծում են 22 մետրանոց քանդակը, որը, ըստ նրանց, կլինի աշխարհի ամենաբարձր սրտաձեւ կառույցը:
Մանուելը արվեստի գործեր է ստեղծել ամբողջ աշխարհում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Ֆիլիպիններում եւ Մեծ Բրիտանիայում։ Նրա աշխատանքները ներառում են «Երկնքի դարպասները»՝ Մանիլայում եւ «Արտացոլանքը»՝ Ֆիլադելֆիայի Unity Plaza-ում:
Քանդակը կտեղադրվի 30 ոտնաչափ տրամագծով շրջանաձեւ պատվանդանի վրա, իսկ մակերեսը կլուսավորվի LED լուսավորությամբ: