Երևանում բեռնատարը մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնին
Այսօր՝ հունիսի 10-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 41-ամյա Սամվել Ա-ն իր վարած «SHACMAN» մակնիշի բեռնատար ավտոմեքենայով Նորք-Մարաշի Արմենակյան փողոցում՝ «Yerevan City»-ի դիմաց, հետիոտնի համար նախատեսված վայրից 2 մետր այն կողմ, վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 74-ամյա Նանուլի Կ.-ին:
Ինչպես հայտնում է shamshyan -ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն: Օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը, սակայն, արձանագրել է հետիոտնի մահը: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները: Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Նմանատիպ հոդվածներ
Կայծակը հարվածել է Սամարա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռին
Կայծակը հարվածել է Սամարա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռին։ Տեղեկությունը հայտնում Aviaincident տելեգրամյան ալիքը։ Նշ...
Ողբերգական վթար.«Honda»-ն բախվել է արգելապատնեշին, շարժիչը դուրս է թռել. 24-ամյա վարորդն ու ուղեւորը մահացել են
Հունիսի 10-ին, ժամը 00:51-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, ո...
Արտակարգ իրավիճակ՝ Վանաձոր-Ալավերդի ճանապարհին. տեղի է ունեցել քարաթափում. ճանապարհը երկկողմանի փակվել է
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Թումանյանի վարչական տարածքում՝ ժողով...
Երևան-Սևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, բռնկված հրդեհը մարվել է
Հունիսի 8-ին, ժամը 21։34-ին Երևան-Սևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, բռնկված հրդեհը մարվել է։ ՆԳՆ ՓԾ մարզային փրկարար...