Արտակարգ իրավիճակ՝ Վանաձոր-Ալավերդի ճանապարհին. տեղի է ունեցել քարաթափում. ճանապարհը երկկողմանի փակվել է
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Թումանյանի վարչական տարածքում՝ ժողովրդին հայտնի Քոբայրի վանքի ճանապարհին քարաթափում է տեղի ունեցել, ինչի հետևանքով ճանապարհը փակվել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը ժամանել ու արդեն ճանապարհը բացելու ուղղությամբ հատուկ տեխնիկաներով աշխատանքներ են կատարում ճանշինականները:Դեպքի վայր է ժամանել նաև Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, ում կարգադրությամբ մարզպետարանի աշխատակիցները նույնպես միացել են և օգնում են փրկարարներին ու ճանշինականներին՝ ճանապարհի վրայից հեռացնելով հողազանգվածը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հողազանգվածը թափվել և լցվել է նաև երկաթգծի վրա:Այս պահին իրականացվում են մաքրման աշխատանքներ՝ միանգամից մի քանի հատվածներում, քանի որ քարաթափումն ու փլուզումները տարբեր հատվածներում են եղել:Ըստ նախնական տեղեկությունների՝ քարաթափման հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:
Նմանատիպ հոդվածներ
Կայծակը հարվածել է Սամարա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռին
Կայծակը հարվածել է Սամարա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռին։ Տեղեկությունը հայտնում Aviaincident տելեգրամյան ալիքը։ Նշ...
Երևանում բեռնատարը մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնին
Այսօր՝ հունիսի 10-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 41-ամյա Սամվե...
Ողբերգական վթար.«Honda»-ն բախվել է արգելապատնեշին, շարժիչը դուրս է թռել. 24-ամյա վարորդն ու ուղեւորը մահացել են
Հունիսի 10-ին, ժամը 00:51-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, ո...
Երևան-Սևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, բռնկված հրդեհը մարվել է
Հունիսի 8-ին, ժամը 21։34-ին Երևան-Սևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, բռնկված հրդեհը մարվել է։ ՆԳՆ ՓԾ մարզային փրկարար...