ԱՄՆ-ն հրաժարվել է մասնակցել Թբիլիսիում անցկացվող զորահանդեսին
ԱՄՆ բանակի փոքրաթիվ զորախումբը, որը կցված է Թբիլիսիում ամերիկյան դեսպանատանը, ինչպես նաև ՆԱՏՕ-Վրաստան ուսումնական կենտրոնին և որը վերջին տասը տարվա ընթացքում մշտապես մասնակցել է Վրաստանի Անկախության օրվա կապակցությամբ անցկացվող զորահանդեսին, այս տարի հրաժարվել է մասնակցել Ազատության հրապարակում վրացի նորակոչիկների երդման արարողությանը և զորահանդեսին` կապված Վրաստանի ղեկավարության հայտարարությունների հետ, որոնցում նրանք Վաշինգտոնին մեղադրել են երկրում հեղափոխություն կազմակերպելու փորձի համար:
Այս մասին, ինչպես գրում է kommersant.ru-ն, այսօր՝ խորհրդարանի շենքում կայացած ճեպազրույցում հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր Թեոնա Ակուբարդիան, որը 2014–2017 թվականներին զբաղեցրել է Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալի պաշտոնը։
Ըստ Ակուբարդիայի՝ «Մայիսի 26-ին ամերիկյան զորախումբը բացառելով ամենամյա ռազմական արարողությունից», Միացյալ Նահանգները «դեմարշ է իրականացրել»՝ ի նշան բողոքի իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի և վրացի այլ առաջնորդների հայտարարությունների. նրանք ԱՄՆ-ին մեղադրել են «պետական հեղաշրջման նախապատրաստման համար»։
Պատգամավորի հայտարարության համաձայն՝ նույն պատճառով ԱՄՆ-ն այս տարի կրճատել է Վրաստանին տրամադրվող ռազմատեխնիկական և խորհրդատվական օգնությունը՝ 72 միլիոն դոլարից հասցնելով 55 միլիոնի։
Նմանատիպ հոդվածներ
Փաստաբանը խոսել է Վահան Քերոբյանի դեմ քրեական գործի ընթացքից
ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի դեմ քրեական գործը, որով անցում են նախարարության այլ պաշտոնյաներ և մասնավոր...
Ես չեմ հասկանում թե դուք ինչի՞ եք եկել. Ռուբինյանն` ընդդիմադիրներին
Իմ շատ սիրելի գործընկեր Արծվիկ Մինասյանը խեղաթյուրում է ամեն ինչ։ Այս մասին ԱԺ-ում ելույթի ընթացքում ասաց ԱԺ փոխխոսնակ Ռ...
Ես ասել եմ նկարներ ունե՞մ, hիվա՞նդ է դա․ Բագրատ Սրբազանը՝ Արթուր Հովհաննիսյանի հայտարարության մասին
Ի՞նչ նկարներ, ես ասել եմ նկարներ ունե՞մ, հիվանդ է դա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը՝ անդրադառ...
Այլ հատվածներում սահմանները չսահմանազատվեցին փոխադարձ պայմանավորվածությամբ, մեզ մոտ էլ կային խնդիրներ. Փաշինյան
Սահմանազատման հետ կապված իրադրության մեջ կա շատ մեծ թյուրըմբռնում: Այս մասին, այսօր՝ հունիսի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հ...