ԱԱԾ տնօրենը մերժում է Փաշինյանի՝ Կոնդի առանձնատուն տեղափոխվելու առաջարկը․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունների հակառուսական քաղաքականությունը Նիկոլ Փաշինյանի եւ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի ու ԱԱԾ հին կազմի հարաբերություններում խոր անջրպետ է առաջացրել: Այս կառույցը, որպես կանոն, պրոռուսական է, նաեւ դրանով է պայմանավորված, որ Փաշինյանը վերջին տարիներին հետեւողականորեն փոքրացնում, թուլացնում է այն՝ ուժեղացնելով եվրոպական կողմնորոշման կառույցները: Իսկ Արմեն Աբազյանը մեկ այլ հարցում էլ է հակադրվում Փաշինյանին․ քանի տարի է՝ մերժում է կառավարական ամառանոցի բնակիչ դառնալու նրա առաջարկը։
Օրենքը, հիշեցնենք, նվազ թվով պաշտոնյաների է թույլատրում բնակվել Կոնդի առանձնատներում, մեկն ԱԱԾ տնօրենն է, ում համար նույնիսկ առանձնատուն են պատրաստել, բայց նա հրաժարվել է տեղափոխվել: Չնայած Փաշինյանն ամեն ինչ արել է, որ նա տեղափոխվի:
Այդ դեպքում կարող էր գիշերվա ժամը 2-ին ներխուժել նրա տուն կամ հրավիրել իր մոտ՝ իր կասկածները եւ գիշերային մղձավանջները փարատելու: Նաեւ դա է պատճառը, որ Աբազյանը չի վայելում վարչապետի վստահությունը, եւ մի հարմար պահի նրան ազատելու են պաշտոնից։ Հիշեցնենք, որ այս պահին ամառանոցներում 3 ընտանիք է ապրում՝ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի եւ Ալեն Սիմոնյանի»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի վերջին հայտարարություններին
ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին.«Հայաստանի Հանրապետությունը չունի տարածք...
Ալեն Սիմոնյանը՝ Խաղաղության պայմանագրի մասին
Այն փուլին ենք հասել, որ բոլոր այն կետերը, որոնք խնդրահարույց են եղել թե՛ մեզ համար, թե՛ Ադրբեջանի համար, մեծ մասը ունեն...
Փաստաբանը խոսել է Վահան Քերոբյանի դեմ քրեական գործի ընթացքից
ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի դեմ քրեական գործը, որով անցում են նախարարության այլ պաշտոնյաներ և մասնավոր...
ՀՀ-ի քայլերը կարող են անհնար դարձնել միասնական պաշտպանական համակարգի ստեղծումը․ Գալուզին
Հայաստանի չմտածված քայլերը կարող են անհնարին դարձնել Ռուսաստանի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱ...