Թուրքիան ամռանը կարող է ռազմական գործողությունների դիմել․ ԶԼՄ
Թուրքիան ամռանը կարող է ռազմական գործողությունների դիմել Սիրիայում ՝ երկրում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՌՈՑԻԿԿ) գործունեության պատճառով, գրում է թուրքական Hurriyet թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ավելի վաղ թերթը հայտնել էր, որ ՌՈՑԻԿԿ-ն նախատեսում է ԱՄՆ-ի աջակցությամբ օգոստոսին տեղական ընտրություններ անցկացնել Սիրիայի այն շրջաններում, որոնք գտնվում են իր վերահսկողության տակ:
«Այսպիսով, մեզ թեժ ամառ է սպասվում Սիրիայում։ Եթե Թուրքիային տարածաշրջանային խաղացողների հետ միասին չհաջողվի հետաձգել օգոստոսին կայանալիք ընտրությունները, օրակարգում կարող է լինել ռազմական գործողությունների հարցը: Թուրքիան պատրաստ է երկու տարբերակին էլ»,- գրում է կառավարական շրջանակներին մոտ կանգնած թերթի սյունակագիր Աբդուլքադիր Սելվին։
Ավելի վաղ Gercekgundem պարբերականը, հղում անելով ազգային պաշտպանության նախարարության աղբյուրներին, հայտնել էր, որ Թուրքիան ուշադիր հետևում է Սիրիայում ԱՄՆ-ի գործունեությանը, որը կապված է երկրում ահաբեկչական ճանաչված ՌՈՑԻԿԿ-ի հետ: Ավելի վաղ Սիրիայում անցկացվել էին ԱՄՆ-ի և ՌՈՑԻԿԿ-ի համատեղ զորավարժությունները:
Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ զինված հակամարտությունը Թուրքիայում սկսվել է 1984 թվականին և վերսկսվել 2015 թվականին: Իրաքի հյուսիսում տեղակայված են ՌՈՑԻԿԿ-ի բազաները, որոնց դեմ Թուրքիայի ԶՈՒ-ն օդային և ցամաքային գործողություններ է իրականացնում: Մոսուլից հյուսիս-արևելք գտնվող Զլիկան ճամբարում թուրք զինվորականների ներկայությունը Բաղդադի և Անկարայի միջև տարաձայնությունների առարկա է դարձել, որն արդարացնում է նրանց տեղակայումը ՌՈՑԻԿԿ-ի դեմ պայքարի անհրաժեշտությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Սահմանազատումից հինգ պակաս. ի՞նչ իրավիճակ է սահմանամերձ Տիգրանաշենում․ MediaHub
MediaHub-ը գրում է․ «Սահմանազատման և սահմանագծման աշխատանքները Կիրանցում և Ոսկեպարում բուռն քննարկումների առարկա են դարձ...
Կադաստրի քարտեզը համապատասխանո՞ւմ է Ալմա Աթայի հռչակագրով ՀՀ տարածքին․ Sputnik
Sputnik Արմենիան գրում է․ «ՀՀ իշխանությունները չգիտեն` արդյոք ՀՀ կադաստրի պետական կոմիտեի քարտեզը համապատասխանում է Ալմա...
Մարզպետը` Սյունիքից տարածքներ հանձնելու մասին
ՀՀ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը չի կարծում, որ մարզում սահմանազատում և սահմանագծում անելուց հետո կարող են Ադրբեջան...
Ալեն Սիմոնյանի հարսի գործը կարճվեց. դատախազությունը հաստատում է. Armlur
Այս տարվա փետրվարի 27-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ իր եղբոր կնոջ նկատմամբ հարուցված մեղադրանքը սխալմունք...