ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էյֆելյան աշտարակը պատրաստ է Օլիմպիական խաղերին
Էյֆելյան աշտարակի վրա հինգ օլիմպիական օղակ են տեղադրել ամառային Օլիմպիական խաղերի նախաշեմին, որոնք կմեկնարկեն Փարիզում 50 օրից:
Վերափոխված աշտարակի ֆոնին առաջինը լուսանկարվել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն։
Ֆրանսիայի մայրաքաղաքում կայանալիք Օլիմպիական խաղերի նախաշեմին Էյֆելյան աշտարակ այցելել ցանկացողների հոսքն էլ ավելի է շատացել:
9 մետր տրամագծով օղակները պատրաստված են վերամշակված ֆրանսիական պողպատից։ 30 տոննա քաշով կառույցը ամրացված է Աշտարակի հարավային կողմում, որտեղից տեսարան է բացվում դեպի Սենա։ ԶԼՄ-ները գրում են, որ Փարիզի օլիմպիական օղակները չափերով գերազանցում են 2012-ին Լոնդոնի աշտարակի վրա տեղադրվածներին, սակայն ավելի քիչ են, քան 2020-ին Տոկիոյի Օդայբե բեռնանավի վրա կառուցվածները:
Փարիզի Օլիմպիական խաղերը կանցկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը:
Նմանատիպ հոդվածներ
Տյումենում անհայտ սեռի երեխա է ծնվել
Բժիշկների տվյալներով դա շատ հազվադեպ ախտորոշում է, բայց իրավիճակը շտկելը, հնարավոր է:Մեկ տարվա ընթացքում Տյումենի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Boeing ընկերությունն իրականացրել է տիեզերագնացների առաջին թռիչքը Starliner տիեզերանավով
Boeing ընկերությունն իրականացրել է տիեզերագնացների առաջին թռիչքը Starliner տիեզերանավով ՝ սկիզբ դնելով տիեզերանավի վերջն...
18-ամյա Կարինե Մովսիսյանը որոնվում է որպես անհետ կորած
Ոստիկանության Շենգավիթի բաժինը որպես անհետ կորածի որոնում է 2006 թվականին ծնված Կարինե Մովսիսյանին:Նրա գտնվելու վայրի մա...
Արկտիկայում հայտնաբերվել են հսկա վիրուսներ
Արկտիկայի ծովային սառույցը տագնապալի տեմպերով նվազում է՝ տասնամյակի ընթացքում 13% - ով: Հսկա վիրուսները կարող են կանգնեց...