Սամվել Շահրամանյանին սպասարկող ավտոմեքենան կապարակնքվել է. քննիչներն այն փաստացի չեն առգրավել. փաստաբան
Քննիչները հեռացել են ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունից, նրանք փաստացի չառգրավեցին Արցախի նախագահին սպասարկող ծառայողական ավտոմեքենան, որը նախապես կապարակնքել էին։ Այս մասին ասել է փաստաբան Ռոման Երիցյանը՝ մանրամասներ հայտնելով Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի՝ ծառայողական ավտոմեքենան առգրավելու գործից:
«3֊4 ժամ տևած քննիչների գործողությունների արդյունքում քննիչները հասկացան, որ առանց վճռի չեն կարող մեքենան առգրավել։ Քննիչները հեռացան` առանց մեքենան էվակուացնելու։ Մեքենայի վրայի կնիքները խոչընդոտ չեն կարող հանդիսանալ մեքենայի շահագործման համար»,- ասել է նա։
Երիցյանը հայտնել է՝ ՔԿ-ի քննիչները նախապես իրենց հետ կապ էին հաստատել` առաջարկելով գոնե 2 օրով մեքենան փոխանցել, սակայն նրանց հստակ ցույց են տրվել օրենքի դրույթը, որով դատարանի վճռի առկայությունը պարտադիր է գույքը առգրավելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Պատերազմը շարունակվում է. Բագրատ Սրբազանը ներկայացրեց անցումային կառավարության օրակարգային 3 ուղղություններ
Անցումային կառավարությունը պիտի գործի օրակարգային հստակ երեք ուղղություններով: Այս մասին այսօրվա հանրահավաքի ժամանա...
Յուլիա Տիմոշենկոյի նկատմամբ հետախուզում է հայտարարվել Ռուսաստանում
Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի նկատմամբ Ռուսաստանում հետախուզում է հայտարարվել։ Այս մասին են վկայում ՌԴ Ն...
Ինչ անակնկալ է պատրաստում Բագրատ Սրբազանը. «Հրապարակ»
Հունիսի 9-ի մեծ հանրահավաքի նախօրյակին Բագրատ սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կայցելի Վանաձոր։ Ս...
Բայդենը ներողություն է խնդրել Զելենսկիից և հայտարարել 225 միլիոն դոլարի օգնության նոր փաթեթի մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ներողություն է խնդրել իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիից՝ կապված օգնության վերջին փաթեթի...