Ռազմական

Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան Ուկրաինային կործանիչներ կմատակարարի

Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան Ուկրաինային կործանիչներ կմատակարարի

Հինգշաբթի օրը «Դ» օրվա տոնակատարությունից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան կսկսի Ուկրաինային մատակարարել Mirage 2000-5 կործանիչներ:


Մատակարարումների ծրագիրը կսկսվի ուրբաթ օրը Փարիզում Ուկրաինայի նախագահի հետ համաձայնագրի ստորագրումից հետո: Այդ մասին Մակրոնը հայտարարել է ֆրանսիական ՏՖ1 հեռուստաալիքին տված հարցազրույցում:


Mirage 2000-5 կործանիչը բազմաֆունկցիոնալ ռեակտիվ ինքնաթիռ է, որը սպառազինության մեջ է շուրջ 25 տարի և ունի «օդ - օդ» և «օդ-երկիր» հնարավորություններ: «Միրաժ» կործանիչը Ֆրանսիայի կողմից հաջողությամբ արտահանվում է մի քանի երկրներ և, ընդհանուր առմամբ, ունի նույն հնարավորությունները, ինչ ամերիկյան արտադրության Ֆ-16 կործանիչը:


Մակրոնն ասել է, որ առաջարկել է այս տարվա ամռանից սկսել օդաչուների պատրաստումն այդ օդանավում, Ընդ որում՝ ուսուցումը կտեւի մոտ 6 ամիս: Ֆրանսիան F-16 կործանիչների մատակարարման ծրագրի շրջանակներում արդեն իրականացնում է ուկրաինացի օդաչուների բազային թռիչքային պատրաստությունը:


Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ հույս ունի ստեղծել երկրների նմանատիպ կոալիցիա, որոնք կարող են Ուկրաինային տրամադրել իրենց սեփական «Միրաժ» ինքնաթիռները: Եվ Հունաստանը, և ԱՄԷ-ն իրենց ռազմաօդային ուժերի սպառազինության մեջ ունեն «Միրաժ 2000-5» ինքնաթիռներ։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250