ՀՀ-ն պատրաստ է մեկ ամսում ամբողջացնել և ստորագրել Խաղաղության համաձայնագիրը Բաքվի հետ. ԱԳՆ
Հայաստանը պատրաստ է մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանի հետ ամբողջացնել ու ստորագրել «Խաղաղության համաձայնագիր»։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագիրը բավականաչափ հասունացած է ստորագրման համար, և հայկական կողմն արտահայտում է իր պատրաստակամությունը կառուցողական և ինտենսիվ աշխատել՝ առաջիկա մեկ ամսվա ընթացքում այն ամբողջացնելու և ստորագրելու ուղղությամբ»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ Հայաստանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ ադրբեջանական կողմի վերջին առաջարկներին (9-րդ անգամ) պատասխանել էր հունիսի 4-ին։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ մինչև այս տարվա նոյեմբեր Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ձեռքբերումը միանգամայն իրատեսական է։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի վերջին հայտարարություններին
ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին.«Հայաստանի Հանրապետությունը չունի տարածք...
Ալեն Սիմոնյանը՝ Խաղաղության պայմանագրի մասին
Այն փուլին ենք հասել, որ բոլոր այն կետերը, որոնք խնդրահարույց են եղել թե՛ մեզ համար, թե՛ Ադրբեջանի համար, մեծ մասը ունեն...
Փաստաբանը խոսել է Վահան Քերոբյանի դեմ քրեական գործի ընթացքից
ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի դեմ քրեական գործը, որով անցում են նախարարության այլ պաշտոնյաներ և մասնավոր...
ՀՀ-ի քայլերը կարող են անհնար դարձնել միասնական պաշտպանական համակարգի ստեղծումը․ Գալուզին
Հայաստանի չմտածված քայլերը կարող են անհնարին դարձնել Ռուսաստանի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱ...