Հայտնի է՝ որքան կլինի Մբապեի աշխատավարձը «Ռեալում»
Մադրիդի «Ռեալի» նորաթուխ հարձակվող Կիլիան Մբապեի աշխատավարձը կկազմի տարեկան 30 միլիոն եվրո՝ գումարած բոնուսները խփած գոլերի համար:
ԶԼՄ-ների տվյալներով՝ ֆրանսիացի ֆուտբոլիստը կստանա ստորագրման բոնուս, որը կկազմի առնվազն 50 միլիոն եվրո: Մբապեի պայմանագիրը ներառում է նաև հրաժարագինը՝ 1 մլրդ եվրոյի չափով։
Ընդգծվում է, որ Մբապեին է պատկանելու պատկերների նկատմամբ իրավունքների 70 տոկոսը: «Ռեալին» պատկանելու է 30% -ը։
Հիշեցնենք, որ ֆրանսիացու պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականը:
Անցած մրցաշրջանում Մբապեն ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 48 հանդիպման, դարձել 44 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt հեղինակավոր կայքը հարձակվողի շուկայական արժեքը գնահատում է 180 միլիոն եվրո:
Մադրիդի «Ռեալը» հաղթեց Իսպանիայի առաջնությունում եւ դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող՝ եզրափակիչում հաղթելով Դորտմունդի «Բորուսիային»:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կանցկացվի բռնցքամարտի Yerevan Cup 2024 միջազգային մրցաշարը
Հունիսի 10-16-ը Երևանում կկայանա բռնցքամարտի Yerevan Cup 2024 միջազգային մրցաշարը: Սա կլինի Հայաստանի մայրաքաղաքում կազմ...
«Բարսելոնան» 100 միլիոն եվրոյով կվաճառի Ռաֆինյային
«Բարսելոնան» մտադիր է այս ամռանը 100 միլիոն եվրոյով վաճառել բրազիլացի կիսապաշտպան Ռաֆինյայի տրանսֆերը, հաղորդում է Mundo...
ԵՎՐՈ-2024. Այսօրվա հանդիպումները
Գերմանիայում ընթացող ֆուտբոլի Եվրո-2024-ում հունիսի 18-ին կավարտվի խմբային փուլի առաջին տուրը։ Տեղի կունենա երկու հանդիպ...
Պատրաստ եմ հոկտեմբերին պայքարել Իսլամի դեմ. Ծառուկյան
Խառը ոճի ռուսաստանցի մարտիկ (MMA) Արման Ծառուկյանը պատրաստ է մենամարտել UFC-ի թեթեւ քաշային կարգում բացարձակ չեմպիոն Իսլ...