Պատրաստ եմ հոկտեմբերին պայքարել Իսլամի դեմ. Ծառուկյան
Խառը ոճի ռուսաստանցի մարտիկ (MMA) Արման Ծառուկյանը պատրաստ է մենամարտել UFC-ի թեթեւ քաշային կարգում բացարձակ չեմպիոն Իսլամ Մախաչովի հետ հոկտեմբերին: Այս մասին Ծառուկյանը պատմել Է ՏԱՍՍ-ին։
Հունիսի 2-ին Մախաչովը հաջող պաշտպանեց տիտղոսը՝ հինգերորդ ռաունդում խեղդող հնարքով հաղթելով ամերիկացի Դասթին Պորիերին: Ծառուկյանն ապրիլին հաղթել էր բրազիլացի Չարլզ Օլիվեյրային եւ գլխավորել UFC-ի թեթեւ քաշային կարգի վարկանիշային աղյուսակը:
«Պատրաստ եմ հոկտեմբերին պայքարել Իսլամի դեմ», - ասաց Ծառուկյանը:
Մախաչովը 32 տարեկան է, ունի 26 հաղթանակ և 1 պարտություն խառը մենամարտերում: Ռուսաստանցին UFC-ում հաղթական շարքը երկարացրել է մինչեւ 14 մենամարտ: Ծառուկյանը 27 տարեկան է, իր ակտիվում ունի 22 հաղթանակ՝ 3 պարտություն կրելով ՄՄԱ-ում: UFC-ում մարզիկն անցկացրել է 11 մենամարտ՝ հաղթելով դրանցից 9-ում: Պարտություններից մեկը Ծառուկյանը կրել է կազմակերպության հովանու ներքո կայացած դեբյուտային մենամարտում՝ մրցավարների միաձայն որոշմամբ պարտվելով Մախաչովին։
Նմանատիպ հոդվածներ
«Բարսելոնան» 100 միլիոն եվրոյով կվաճառի Ռաֆինյային
«Բարսելոնան» մտադիր է այս ամռանը 100 միլիոն եվրոյով վաճառել բրազիլացի կիսապաշտպան Ռաֆինյայի տրանսֆերը, հաղորդում է Mundo...
Հայաստանում կանցկացվի բռնցքամարտի Yerevan Cup 2024 միջազգային մրցաշարը
Հունիսի 10-16-ը Երևանում կկայանա բռնցքամարտի Yerevan Cup 2024 միջազգային մրցաշարը: Սա կլինի Հայաստանի մայրաքաղաքում կազմ...
Արտակ Դաշյանը հեռացավ «Փյունիկից»
«Փյունիկի» կիսապաշտպան Արտակ Դաշյանը հեռանում է ակումբի հետ 2,5 տարի անցկացնելուց հետո: Ավարտվել է կողմերի միջև գործող պ...
Աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը նվաճեց օլիմպիական ուղեգիր
Աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը նվաճեց Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր։ Բանգկոկում ավարտվող բռնցքամարտի օլիմպիական վա...