ՀՀ-Ադրբեջան բանակցությունների օրակարգի մաս ո՛չ մեր, ո՛չ իրենց սահմանադրությունների փոփոխությունները չեն կազմում․ Միրզոյան
Մեծ հաշվով Հայասատանի և Ադրբեջանի սահամանադրությունները չեն կարող խնդիր լինել իրավական առումով՝ երկարատև խաղաղության հաստատման համար։ Այս մասին այսօր Ազգային ժողովի հանձնաժողովներում 2023-ի բյուջեի կատարողականը ներկայացնելից հայտարարեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Հայաստան-Ադրբեջան բանակցությունների օրակարգի մաս ո՛չ մեր, ո՛չ իրենց Սահմանադրության փոփոխության հարցը չի կազմում», - ասաց արտգործնախարարը, վստահեցնելով, որ Սահամանադրության փոփոխության հարցը Հայաստանի ներքին որոշման հարց է:
Հակադարձելով ընդդիմադիր պատգամվոր Արմեն Ռուստամյանի դիտարկմանը, թե Հայաստանը բյուջեով ծախսեր է նախատեսում Ադրբեջանի պահանջները կատարելու կամար, Միրզոյանն ասաց, թե պատգամավորը մոլորության մեջ է:
Նոր Սահմանադրություն ունենալու մասին վարչապետ Փաշինյանը խոսեց հունվարի 19-ին՝ պնդելով՝ Հայաստանը կարիք ունի նոր Սահմանադրության, ոչ թե սահմանադրական փոփոխությունների։
«Մենք պետք է ունենանք Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում», - հայտարարեց գործադիրի ղեկավարը։
Այս հայտարարությունից մոտ տասն օր անց Բաքուն պնդեց՝ խաղաղության համաձայնագրի նախագծի քննարկման հենց սկզբից հայկական կողմին կոչ է արել «վերջ դնել Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ ոտնձգություններին, որոնք առկա են Սահմանադրությունում, տարբեր օրենքներում և որոշումներում»:
Հայաստանի Սահմանադրության նախաբանում հղում է արվում Անկախության հռչակագրին, որտեղ հիշատակում կա Արցախի և Հայաստանի վերամիավորման մասին։ Ընդդիմությունը համոզված է, որ Բաքուն Երևանից պահանջում է Հայաստանի մայր օրենքից հանել հենց այդ դրույթը։
Նմանատիպ հոդվածներ
ՀԱՊԿ-ը կոչ է արել Հայաստանին
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հայտարարել է, որ Հայաստանը պետք է հստակություն մտցնի միավորման հետ իր հար...
ԱԳ փոխնախարարը՝ ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման մասին
Հայաստանի քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման հարցով կլինի դրական տեղաշարժ։ Այս մասին ասաց արտաք...
Միրզոյանը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ հարաբերությունների մասին
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի խոսքով՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի հետ հիանալի անձնական հարաբերու...
Ծեծում էին «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով․ Դանիել սարկավագը պատմեց՝ ինչպես են սևբերետավորները ծեծել իրեն
Արտաքին գործերի նախարարության մոտ օրեր առաջ տեղի ունեցած հավաքի ժամանակ վնասվածքներ ստացած, ապա բերման ենթարկված Դանիել...