Հարավային Կորեայի իշխանություններն արձագանքել են Հարավային Կորեայից աղբով փուչիկներ ուղարկելուն
Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յելն անխոհեմ սադրանք է համարել ԿԺԴՀ-ից աղբով եւ գոմաղբով փուչիկներ ուղարկելը: Այս հայտարարությունը նա արել է Սեուլի արվարձանում Կորեայի Հանրապետության եւ Աֆրիկայի երկրների գագաթնաժողովում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Հյուսիսային Կորեան աղբով փուչիկներ է ուղարկել՝ կատարելով չափազանց անխոհեմ սադրանքներ», - ասել է պետության ղեկավարը:
Նա հիշեցրել է, որ անցած տարվա մայիսից Հյուսիսային Կորեան հետախուզական արբանյակի արձակման չորս փորձ է կատարել, շարունակել է բոլոր տեսակի հրթիռների փորձնական արձակումները:
Յուն Սոկ Յոյի խոսքով՝ Կորեայի Հանրապետությունը «կպաշտպանի խաղաղությունը» Կորեական թերակղզում՝ պահպանելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերը:
Հունիսի 2-ին ԿԺԴՀ-ն խոստացել է դադարեցնել աղբը նետել Հարավային Կորեայի տարածքում: Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության տվյալներով ՝ Փհենյանը կդադարեցնի այդ քայլերը, քանի որ դրանք սոսկ պատասխան միջոց են Սեուլի գործողություններին:
Նմանատիպ հոդվածներ
ՀԱՊԿ-ը կոչ է արել Հայաստանին
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հայտարարել է, որ Հայաստանը պետք է հստակություն մտցնի միավորման հետ իր հար...
ԱԳ փոխնախարարը՝ ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման մասին
Հայաստանի քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման հարցով կլինի դրական տեղաշարժ։ Այս մասին ասաց արտաքին գո...
Միրզոյանը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ հարաբերությունների մասին
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի խոսքով՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի հետ հիանալի անձնական հարաբերու...
Ծեծում էին «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով․ Դանիել սարկավագը պատմեց՝ ինչպես են սևբերետավորները ծեծել իրեն
Արտաքին գործերի նախարարության մոտ օրեր առաջ տեղի ունեցած հավաքի ժամանակ վնասվածքներ ստացած, ապա բերման ենթարկված Դանիել...