Ամերիկացի նախկին հետախույզ Սքոթ Ռիտերին հեռացրել են Նյու Յորք-Ստամբուլ չվերթից․ որն է պատճառը
Ամերիկացի նախկին հետախույզ եւ ՄԱԿ-ի տեսուչ Սքոթ Ռիտերը ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է, որ իրեն հեռացրել են Նյու Յորքից Ստամբուլ չվերթից, որով նա պատրաստվում էր Ռուսաստան մեկնել Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումին մասնակցելու համար:
Ռիտերը ծրագրում էր Թուրքիա տարանցմամբ Ռուսաստան թռչել և պետք է թռչեր Ջոն Քենեդիի անվան միջազգային օդանավակայանից։
«Ինձ հեռացրել են Նյու Յորքից չվերթից, որտեղից Ստամբուլ էի ուղեւորվում։ Ինձնից վերցրել են անձնագիրս, թռիչքից հանել են ճամպրուկներս»,-ասել է նա։
Նա հավելել է, որ իրեն չեն հայտնել պատճառը, թե ինչու ամերիկյան իշխանությունները նրան բաց չեն թողել երկրից՝ ասելով միայն, որ դա արվում է Պետդեպարտամենտի հրահանգով: Նրան դուրս են բերել օդանավակայանից և վերադարձրել ճամպրուկները։
Ամերիկացի նախկին հետախույզը հայտնել է, որ Ռուսաստան չի թռչի նաև ամերիկացի նախկին դատավոր, Judging Freedom փոդքասթի հաղորդավար Էնդրյու Նապոլիտանոն, սակայն, ըստ Ռիտերի, վերջինս «չեղարկել է իր ուղևորությունը բոլորովին այլ պատճառներով»:
Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովը տեղի կունենա հունիսի 5-8 -ը, դրա թեման 2024 թվականին՝ «բազմաբևեռ աշխարհի հիմքը աճի նոր կետերի ձևավորումն է»։ Նախատեսված են փոքր և միջին ձեռնարկատիրության, ստեղծարար բիզնեսի ներկայացուցիչների հանդիպումներ, ՊՄՏՀ երիտասարդական օր, ինչպես նաև «դեղորայքային անվտանգություն», «ՊՄՏՀ Ակադեմիա» և «ՊՄՏՀ Յունիոր» ֆորումներ: Կազմակերպիչը «Ռոսկոնգրես» հիմնադրամն Է:
Նմանատիպ հոդվածներ
ՀԱՊԿ-ը կոչ է արել Հայաստանին
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հայտարարել է, որ Հայաստանը պետք է հստակություն մտցնի միավորման հետ իր հար...
Լեմկինի ինստիտուտը ՀՀ իշխանությանը կոչ է արել
Լեմկինի ինստիտուտը պաշտպանել է Հայաստանի քաղաքացիների խաղաղ բողոքի իրավունքը և երկրի կառավարությանը կոչ արել զսպվածությո...
ԱԳ փոխնախարարը՝ ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման մասին
Հայաստանի քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման հարցով կլինի դրական տեղաշարժ։ Այս մասին ասաց արտաք...
Միրզոյանը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ հարաբերությունների մասին
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի խոսքով՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի հետ հիանալի անձնական հարաբերու...