ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արսեն Բաբայանը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են ոստիկաններն Աշոտ Հարությունյանի նկատմամբ բիրտ ուժ կիրառում
Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը շարունակում է մնալ ձերբակալված: Փաստաբան Արսեն Բաբայանը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են ոստիկանները Հարությունյանի նկատմամբ բիրտ ուժ կիրառում:
«Տեսանյութում հստակ երևում է, թե ինչպես սկսվեց ամեն բան։ Քաղաքացիները հանգիստ կանգնած են, խաղաղ հավաք են իրականացնում։ Շրջանակում Աշոտ Հարությունյանն է, ով թիկունքով կանգնած է ոստիկաններին և հանկարծ հետևից վայրենություն է սկսվում և պարոն Հարությունյանի նկատմամբ հանցագործաբար բիրտ ուժ է կիրառվում։ Այնուհետև սլաքով երևում է այդ ոստիկանական վայրենության պատճառը` ոստիկանապետի հրահանգները։
Աշոտ Հարությունյանին ձերբակալել են ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու և այդպիսով զանգվածային անկարգությանը մասնակցելու կասկածանքով»,- տեսանյութին կից գրել է Բաբայանը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ վարչապետն ու ԱԱԾ տնօրենը՝ Բաղանիս-Կիրանց հատվածում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Բաղանիս-Կիրանց հատված, որտեղ արդեն տեղակայված են սահմանապահ զո...
Իրանի Կարմիր մահիկի մարդասիրական օգնությունը տեղափոխող բեռնատարներն ուղևորվում են աղետի գոտի
Հայ-իրանական սահմանը հատել են Իրանի Կարմիր մահիկի մարդասիրական օգնությունը տեղափոխող բեռնատարները։ Իրանի Կարմիր մահիկը,...
ՔՊ-ն քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացն է քննարկվել արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ Ազգային ժողովի իշխանական «Քաղաք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեղեկություններ կան, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կիրանց է գնացել` գյուղացիներին համոզելու. Բագրատ սրբազան
Տեղեկություններ կան, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կիրանց է գնացել` գյուղացիներին համոզելու։ Քաղաքական տարբեր ուժերի հե...