Բագրատ սրբազանի այցին ընդառաջ Գյումրիում հաշված րոպեների ընթացքում ապամոնատաժել են մանկական համերգի բեմը․ Sputnik
Գյումրիում հաշված րոպեների ընթացքում ապամոնտաժել են Երեխաների պաշտպանության օրվան նվիրված համերգի բեմը ։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։
Այս պահին ավտոերթով դեպի Գյումրի են գնում «Տավուշ հանուն հայրենիքի» շարժման աջակիցները` Բագրատ սրբազանի գլխավորությամբ։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնում էին, որ այս համերգին պետք է ներկա լիներ նաև ՀՀ առաջին տիկին Աննա Հակոբյանը։
Տավուշի թեմի «Տալույս» երգչախմբի (նրանք պետք է մասնակցեին համերգին ) ղեկավար Մարիա Գալստյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ համերգը նախատեսված էր սկսել ժամը 14։00–ին։ Առավոտից եղել է հնչունային փորձ, որը անցել է հարթ, սակայն ժամը 12։45 մասնակիցներին հրահանգել են համերգը սկսել 13։00–ին։
«Հարցիս, թե որն է պատճառը, փոխնախարար Դանիել Դանիելյանը պատասխան չտվեց։ Մենք պրոդյուսերի` Թովմաս Առաքելյանի միջնորդությամբ բացատրեցինք, որ պետք է 14։00–ին համերգ տանք, բացատրեցինք, որ տեխնիկական հարցեր կան, որ երեխաները դեռ պատրաստ չեն։ Եվ հետո հրապարակը դատարկ էր, ունկնդիր չկար, ո՞ւմ համար այդքան շուտ համերգ տայինք»,– ասաց նա։
Այս խոսակցությունից հետո րոպեների ընթացքում Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դիմաց տեղադրված բեմը ապամոնտաժվել է։
Նմանատիպ հոդվածներ
Մաքրվում ենք արդեն, մեռելը թաղել ենք, մենք էլ մտածենք ապրելու համար. Կիրանցում հեռացնում են գյուղի մուտքի արծվի արձանը
Կիրանցում, կամուրջից 100 մետր դեպի գյուղ, գետի մոտ դրված սահմանազատման սյուներից մեկը գետը քշել տարել է: Այս մասին NEWS,...
Մոսկվայում գործ է հարուցվել շախմատիստ Գարի Կասպարովի դեմ
Մոսկվայում գործ է հարուցվել լեգենդար շախմատիստ, աշխարհի չեմպիոն Գարի Կասպարովի դեմ:«Քրեական գործը Կասպարովին սպառնում է...
«Աջակցում ենք խաղաղության պայմանագրի կնքման Հայաստանի ջանքերին»․ Թուրքիայից հայտարարություն են արել
«Տարածաշրջանում անվտանգության և խաղաղության հաստատումը պահանջում է համապարփակ և մշտական խաղաղության պայմանագրի կնքում Ադ...
Վրաստանի վարչապետը նշել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ճգնաժամի պատճառները
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մեղադրել է ԱՄՆ-ից ֆինանսավորվող հասարակական կազմակերպություններին երկրում հեղափոխությ...