Պատահարներ

«Կրոկուս Սիթի Հոլ»–ում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ համերգասրահի հրդեհային ելքերը փակ են եղել. դատարան

«Կրոկուս Սիթի Հոլ»–ում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ համերգասրահի հրդեհային ելքերը փակ են եղել. դատարան

Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցման քրեական գործը, որը հետաքննվում է մերձմոսկովյան Crocus City Hall համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության դեպքի հետ միասին, կապված է շենքի անվտանգության կազմակերպման հետ։ Այս մասին հայտնի է դառնում Մոսկվայի Բասմանի դատարանի մայիսի 17-ի որոշումից, որով  ահաբեկչության գործով չորս մեղադրյալների կալանքի ժամկետը երկարաձգվում է:


«Կոմերսանտ» թերթն ավելի վաղ գրել էր, որ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելու գործով բերման են ենթարկվել համերգասրահի երկու աշխատակից, որոնց մեղադրանք է առաջադրվել, այնուհետև նրանք ազատ են արձակվել երկրից չհեռանալու պայմանով: Հրապարակման մեջ ասվում է, որ այս ամբաստանյալների դեմ ներկայացված պահանջները «հանգում են նրան, որ դահլիճից հրդեհային ելքերը փակ են»։


Մարտի 22-ին մի քանի զինված անձինք ներխուժել են Crocus City Hall համերգասրահ և կրակ բացել այցելուների և անձնակազմի վրա։ Շենքում հրդեհ է բռնկվել: Ահաբեկչության զոհ է դարձել 144 մարդ։ Ռուսաստանի Քննչական կոմիտեն հետաքննում է ահաբեկչության քրեական գործը։


Մայիսին ՌԴ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը հայտնել էր, որ քրեական գործով կալանավորվել է ավելի քան 20 մարդ, այդ թվում՝ անմիջական հանցագործներն ու հանցակիցները։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250