Աշոտ Հարությունյանը բռնnւթյան է ենթարկվել nuտիկանների կողմից. հայտարարություն
«Նոր պրոյեկտ. տնտեսական ալիք» նախաձեռնությունը խստորեն դատապարտում է նախաձեռնության անդամ, ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանի և «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման մոտ երեք տասնյակ մասնակիցների նկատմամբ Ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը։
Աշոտ Հարությունյանը նախ բռնության է ենթարկվել ոստիկանների կողմից, ապա 6 ժամը լրանալուց ժամեր անց ձերբակալվել։ Ակնհայտ է, որ Աշոտ Հարությունյանի ձերբակալման որոշումը ոչ իրավաչափ է և դուրս քրեադատավարական օրենսդրության շրջանակներից։
Միևնույն ժամանակ միջազգային գործընկերներին, իրավապաշտպան կազմակերպություններին կոչ ենք անում դատապարտել Աշոտ Հարությունյանի ապօրինի և անհիմն ձերբակալության փաստը, որն ուղղակիորեն ոտնահարում է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար սկզբունքները:
Ի վերջո կոչ ենք անում ժողովրդավարության ջատագով միջազգային կառույցներին հանդես գալ «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանում օրեցօր խորացող ամենաթողության դրսևորումները դատապարտող հայտարարությամբ:
«Նոր պրոյեկտ. տնտեսական ալիք»
Նմանատիպ հոդվածներ
Մաքրվում ենք արդեն, մեռելը թաղել ենք, մենք էլ մտածենք ապրելու համար. Կիրանցում հեռացնում են գյուղի մուտքի արծվի արձանը
Կիրանցում, կամուրջից 100 մետր դեպի գյուղ, գետի մոտ դրված սահմանազատման սյուներից մեկը գետը քշել տարել է: Այս մասին NEWS,...
Բագրատ սրբազանի այցին ընդառաջ Գյումրիում հաշված րոպեների ընթացքում ապամոնատաժել են մանկական համերգի բեմը․ Sputnik
Գյումրիում հաշված րոպեների ընթացքում ապամոնտաժել են Երեխաների պաշտպանության օրվան նվիրված համերգի բեմը ։ Տեղեկությունը հ...
Մոսկվայում գործ է հարուցվել շախմատիստ Գարի Կասպարովի դեմ
Մոսկվայում գործ է հարուցվել լեգենդար շախմատիստ, աշխարհի չեմպիոն Գարի Կասպարովի դեմ:«Քրեական գործը Կասպարովին սպառնում է...
«Աջակցում ենք խաղաղության պայմանագրի կնքման Հայաստանի ջանքերին»․ Թուրքիայից հայտարարություն են արել
«Տարածաշրջանում անվտանգության և խաղաղության հաստատումը պահանջում է համապարփակ և մշտական խաղաղության պայմանագրի կնքում Ադ...