ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սադրիչներ են գործել․ Ռուբեն Մելիքյանը՝ ԱԳՆ շենքի մոտ տեղի ունեցած բախման մասին
Քիչ առաջ տեղեկացա, որ ոստիկանության Կենտրոնի բաժնում 4 հոգի վնասվածքներ ունեցող մարդիկ կան, այդ թվում՝ սրտային անբավարարություն ունեցող մարդ, որը վատ է զգում, այնտեղ հիմա բժիշկ կա։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ «Անմիջապես շտապ օգնություն է պետք Կենտրոնի բաժնում, 4 հոգի մարմնական վնասվածք ունի»։
Նա նշեց, որ նախարարության մոտ է եղել, երբ հրմշտոցը սկսվել է։
«Իմ մոտ տպավորություն է, որ սադրիչներ են գործել և շարժման տրամաբանությունը բոլորս գիտենք, որ առանց բռնության է։ Այս ամենը պետք է ֆիքսվի, թե ովքեր են հրահրել այս բախումը։ Ոստիկանության ներկայացուցիչներ են մոտեցել ու հայտնել են, որ իրենց ծակել են։
Ես այս տեղեկությունը փոխանցել եմ Բագրատ Սրբազանին, նա հայտարարեց, որ եթե նման բան է եղել, ապա այդ մարդկանց պետք է բացահայտել։ Ոստիկաններից մեկը անգամ հագուստը բարձրացրեց ու որովայնի վրա մոծակի կծածի նման մի բան ցույց տվեց, որը պնդեց, որ բզի հարված է։ Գնահատական չեմ տալիս, փաստն եմ արձանագրում»,- է նշել է Մելիքյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու մասին
Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում խոսեց նաև Բագրատ Գալստանյանի հետ հանդիպման մասին:«Ինձ հետ հանդիպելու ընթ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանները փորձում էին խոչընդոտել Ամենայն Հայոց Կաթողիկոսի մուտքը Սարդարապատի հուշահամալիր
Ոստիկանները և սևբերետավորները փորձում էին խոչընդոտել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի մուտքը Սարդարապատի հո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը մեկնում է Սարդարապատ․ ԶԼՄ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնում է Սարդարապատ։ Այս մասին հայտնում է 24News-ի թղթակիցը։Հրապարակվել է նաև տեսանյ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տիկի՛ն նախարար, 30%-ի 10%-ը 3 է, դա տարրական մաթեմատիկա է․ վիճաբանություն՝ ԱԺ-ում
Այսօր վիճաբանություն սկսեց ԱԺ-ում 2023-ի բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան...