ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տիկի՛ն նախարար, 30%-ի 10%-ը 3 է, դա տարրական մաթեմատիկա է․ վիճաբանություն՝ ԱԺ-ում
Այսօր վիճաբանություն սկսեց ԱԺ-ում 2023-ի բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասաց, որ կա միջազգային հետազոտություն, ըստ որի, 2015-ին մեր երեխաների 30%-ը ֆունկցիոնալ անգրագիտություն ունի, դա նշանակում է, որ մարդը գիտելիք ունի, բայց չի կարողանում, չգիտի ոնց կիրառել։
«Այդ երեխաները գրել-կարդալ գիտեն, բայց իրենք իրենց կարդացած տեքստը չեն հասկանում: 10 տարեկան երեխաների 30%-ը կարդում են մաթեմատիկայի խնդիրը, բայց այդ խնդրի պահանջը չեն հասկանում: Այնպես չի, որ մեր երեխաները տառաճանաչ չեն»,-ասաց նա:
Նախարարը նշեց, որ այս ցուցանիշը բարելավվել է, TIMSS-ի 2019-ի արդյունքներով այս ցուցանիշը 10%-ով նվազել է, այսինքն, 20% է դարձել՝ 30-ի փոխարեն»:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ճշտեց. «Ֆունկցիոնալ անգրագիտություն ունեցող երեխաները 30% էին, ասացիք 10%-ով կրճատվել է, դառան 20 տոկո՞ս: Տիկի՛ն նախարար, եթե 30%-ը 10%-ով կրճատես, կլինի 27 լա՞վ: 30%-ի 10%-ը 3 է, դա տարրական մաթեմատիկա է»:
«Նկատի ունի ամբողջի 10%-ը կրճատվել է», - միջամտեց Հովիկ Աղազարյանը։
Արթուր Խաչատրյանն ասաց. «Լսեք, 30%-ի 10%-ը 3 է, դե որ հասկացաք, բացատրե՛ք, դա 10 տոկոսային կետ է, եթե հասկացաք, բացատրե՛ք: Պարոն Աղազարյան, որ այսպես բուռն արձագանքեցիք, այսպես որ շարունակվի, եթե ցերեկով, լույսով գտնում ենք, թե ովքեր առանց կրկնուսույցի բուհ են ընդունվում, այսպես որ շարունակվեց, պիտի փորձեք մարդ գտնել, ովքեր առանց Google-ի կարող են ասել՝ Հայաստանի երկրորդ մայրաքաղաքը որն է եղել»:
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուսաստանի իշխանությունը «քցել է» Հայաստանին ու հայ ժողովրդին. Ալեն Սիմոնյան
Ես ծանոթ չեմ Ռուսաստանի ԱԳՆ-ի հայտարարությանը եւ մեր ԱԳՆ-ի փոխարեն չեմ պատրաստում որեւէ կերպ մեկնաբանել: Այս մասին այսօր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանները փշալար են տեղադրում Դեմիրճյան փողոցում
Ոստիկանները փշալար են տեղադրել Բաղրամյան պողոտայից դեպի Դեմիրճյան փողոց գնացող հատվածում: Նշենք, որ երեկ, երբ Բագրատ Սրբ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանները փորձում էին խոչընդոտել Ամենայն Հայոց Կաթողիկոսի մուտքը Սարդարապատի հուշահամալիր
Ոստիկանները և սևբերետավորները փորձում էին խոչընդոտել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի մուտքը Սարդարապատի հո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն անդրադարձել է իր հրաժարականի մասին պահանջին
Եթե Հայաստանի հանրապետության ժողովուրդն ուզենա կառավարության փոփոխություն, ապա կիրականացնի այդ փոփոխությունը։ Այս մասին...