Կազանի և Նիժնեկամսկի օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են աշխատանքը. հայտնի է պատճառը

Կազանի և Նիժնեկամսկի օդանավակայաններում ինքնաթիռների ընդունման և ուղարկման ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել։ Տեղեկությունը հայտնում է «Ռոսավիացիան»:


«Մայիսի 31–ի առավոտյան քաղաքացիական օդանավերի թռիչքների անվտանգությունն ապահովելու համար Թաթարստանի երկու օդանավակայանների՝ Կազանի և Նիժնեկամսկի աշխատանքի համար ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել», – ասված է հաղորդագրության մեջ:


Նշվում է, որ օդանավերի անձնակազմերը, ավիադիսպետչերները և օդանավակայանների ծառայությունները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները թռիչքների անվտանգությունն ապահովելու համար:


Կազանի օդանավակայան մեկնող ինքնաթիռները ուղղվել են դեպի Սամարայի պահեստային օդանավակայան։ Կազանի օդանավակայանում 8 չվերթ է հետաձգվել:


Թաթարստանի իշխանությունները հաստատել են, որ որոշ ձեռնարկություններում տարհանում է իրականացվում ԱԹՍ-ների սպառնալիքի պատճառով: Ականատեսների խոսքով` տարածաշրջանում 2 ԱԹՍ է ոչնչացվել։ Տուժածներ չկան։