Շոլցը թույլ է տվել Ուկրաինային գերմանական զենքով խփել Ռուսաստանին
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը աջակցել է արեւմտյան զենքով Ռուսաստանին խփելու համար Ուկրաինային թույլտվություն տալու գաղափարին։ Այս մասին Politico-ին ասել է իրազեկ աղբյուրը։
Շոլցը դիրքորոշումը փոխել է վերջին մի քանի օրերին։ Մայիսի 28-ն նա հայտարարում էր, որ հիմքեր չի տեսնում արեւմտյան զենքի օգտագործման գոտին ընդլայնելու համար։ Նա հիշեցրել է, որ գոյություն ունեն գերմանական զենքի մատակարարման «հստակ կանոններ, որոնք համաձայնեցվել են Ուկրաինայի հետ եւ որոնք աշխատում են»։
Շոլցը Ուկրաինայի իր քաղաքականության նպատակն է համարել այն, որ «թույլ չտրվի, որպեսզի պատերազմը վերաճի ավելի մեծ պատերազմի»։
Դրանից հետո նա հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որը համոզել է Շոլցին թույլ տալ արեւմտյան զենքով հարվածել ռուսական ռազմակայաններին Ռուսաստանի տարածքում։ Այդ ժամանակ կանցլերն ասել է, որ Ուկրաինան կարող է օգտագործել իրեն մատակարարվող զենքը «միջազգային իրավունքի շրջանակում»։ Դա թույլատրում է դրա կիրառությունն ագրեսորի դեմ, ինչպիսին Ռուսաստանն է, նշել է Politico-ն։
Ներկա պահին 11 արեւմտյան երկրներ տվել են իրենց համաձայնությունը, որպեսզի Ուկրաինան կարողանա իրենց զենքով խփել Ռուսաստանի տարածքում գտնվող ռազմական օբյեկտներին։ Դրանք են Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Նիդեռլանդները, Լեհաստանը, Շվեդիան, Ֆինլանդիան, Չեխիան, Լիտվան, Լատվիան, Էստոնիան եւ Կանադան։
Նմանատիպ հոդվածներ
Կառավարաությունը՝ Գեղարքունիքում որոշ պաշտպանական դիրքեր հանձնելու մասին լուրերի մասին
ՀՀ կառավարությունը հերքում է Գեղարքունիքի մարզում որոշ պաշտպանական դիրքեր իբր Ադրբեջանին հանձնելու խոստման մասին հրապարա...
Զախարովան մեկնաբանել է Հայաստանում տիրող իրավիճակը
Ցուցարարների դժգոհությունը, ի թիվս այլ բաների, պայմանավորված է նրանով, որ, նրանց կարծիքով, սահմանազատումը լիովին արդարաց...
Մհեր Գրիգորյանը երեկ շփումներ է ունեցել ռուս գործընկերների հետ. Նիկոլ Փաշինյան
Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը երեկ Մոսկվայում շփումն...
Վարչապետը պարզաբանել է՝ ինչու ոստիկանները թույլ չտվեցին Վեհափառի մուտքը Սարդարապատ
Վեհափառ Հայրապետը երեկ Սարդարապատի միջոցառմանը հրավեր չի ունեցել։ Այս մասին լրագրողներին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։«...