ՔՊ-ից արձագանքել են Սրբազանի՝ «գուցե դիտմամբ են արել Լոռու մարզի ջրհեղեղը» հայտարարությանը
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որը ներկայացնում ենք ստորև․
««Շատ իրատեսական է, որ այս իշխանությունը ընդունակ է ցանկացած այլանդակության` ներառյալ դիմելու Ադրբեջանին, որ հարձակվիր, որպեսզի ես մեղադրեմ այս շարժմանը»:
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 15.05.2024
«Փաստորեն (Լոռիում և Տավուշում աղետի) կանխարգելման հնարավորություն ունեցել են....Միգուցե դիտմա՞մբ են արել(չեն կանխել աղետը)` կանխելու համար մեր ցույցը: Մեղք էլ չեմ վերցնի վրաս, որ ասեմ հենց այդպես է, բայց վարկած է»:
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան, 30.05.2024, քիչ առաջ
Հուսով եմ` Վեհափառ Տերը կների ցածրիս, եթե խոնարհաբար հանդգնեմ կարծիք հայտնել, որ իր առաջնորդած ընդդիմադիր շարժումը սկսել է բացասաբար ազդել իր ենթակաների հուզական ֆոնի վրա: Գուցե հարգարժան սրբազանների սրտերն այնքան են լցվել ատելությամբ, որ սա սկսել է մթագնել նրանց բանականությունը:
Մեղք էլ չեմ վերցնի վրաս, որ ասեմ հենց այդպես է, բայց վարկած է»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կառավարության բակում հայտարարեց․ «Գուցե դիտմամբ են արել Լոռու մարզի ջրհեղեղը, որ փողեր ստանան ինչ-որ տեղից»։

Նմանատիպ հոդվածներ
Կառավարաությունը՝ Գեղարքունիքում որոշ պաշտպանական դիրքեր հանձնելու մասին լուրերի մասին
ՀՀ կառավարությունը հերքում է Գեղարքունիքի մարզում որոշ պաշտպանական դիրքեր իբր Ադրբեջանին հանձնելու խոստման մասին հրապարա...
Զախարովան մեկնաբանել է Հայաստանում տիրող իրավիճակը
Ցուցարարների դժգոհությունը, ի թիվս այլ բաների, պայմանավորված է նրանով, որ, նրանց կարծիքով, սահմանազատումը լիովին արդարաց...
Մհեր Գրիգորյանը երեկ շփումներ է ունեցել ռուս գործընկերների հետ. Նիկոլ Փաշինյան
Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը երեկ Մոսկվայում շփումն...
Վարչապետը պարզաբանել է՝ ինչու ոստիկանները թույլ չտվեցին Վեհափառի մուտքը Սարդարապատ
Վեհափառ Հայրապետը երեկ Սարդարապատի միջոցառմանը հրավեր չի ունեցել։ Այս մասին լրագրողներին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։«...