Օգտագործված կատալիզատորների թափոնների արտահանումը ՀՀ–ից որոշ ժամանակով արգելվեց
ՀՀ տարածքից ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանումը հուլիսի 2–ից կարգելվի ևս 6 ամսով ժամանակավոր։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։
«Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ–ում շրջակա միջավայրի պաշտպանության մակարդակի բարձրացումով՝ մասնավորապես առանց չեզոքացման համակարգի տրանսպորտային միջոցների շահագործման ժամանակ վնասակար նյութերն անարգել մթնոլորտային օդ արտանետումը նվազեցնելու մասով, ինչպես նաև ավտոմեքենաների վրա տեղադրված կատալիզատորների ապօրինի շրջանառությունը կանխելու անհրաժեշտությամբ»,– նշված է որոշման հիմնավորման մեջ։
Հիշեցնենք, որ առաջին անգամ արտահանման ժամանակավոր արգելքի որոշումը կայացվեց 2022 թ. դեկտեմբերի 15–ին։ Նախորդ անգամ արտահանման արգելքը սահմանվել էր մինչև 2024 թ. հուլիսի 1–ը ներառյալ։
Նմանատիպ հոդվածներ
Բագրատ արքեպիսկոպոսը՝ Հանրապետության հրապարակում հրեշտակի զգեստով քաղաքացու մասին
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Սուրբ Աննա եկեղեցու բակում անդրադարձավ երեկ բավական մեծ աղմուկ հանած «հրեշտակի» միջադեպի...
Կհստակեցվեն նույն զորամասում եղբայրների ծառայության կազմակերպման պայմանները
Հավանություն է տրվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատա...
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել
Հավաքի մասնակիցներին հորդորում ենք զերծ մնալ հակաիրավական գործողություններից, հարգել այլոց իրավունքները, ենթարկվել հասար...
Հունիսի 2-ին տրանսպորտի աշխատանքը կկազմակերպվի հարակից փողոցներով
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել․ «Հեծանվի միջազգային օրվա կապակցությամբ, հունիսի 2-ին նախատեսված հեծանվա...