Միացյալ Նահանգները հակված է թույլ տալ, որ Ուկրաինան ամերիկյան զենքով հարված հասցնի Ռուսաստանի ներսում եղած թիրախներին. WP
Միացյալ Նահանգները Ուկրաինային թույլ կտա օգտագործել իրեն փոխանցված հակաօդային պաշտպանության համակարգերը, այդ թվում՝ Patriot զենիթահրթիռայինը՝ Ռուսաստանի տարածքում հրթիռներն ու կործանիչները ոչնչացնելու համար, եթե դրանք վտանգ են ներկայացնում Ուկրաինայի համար։ Այդ մասին մայիսի 29-ին հայտնել է ամերիկյան The Washington Post (WP) թերթը՝ հղում անելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի աղբյուրին։
Միևնույն ժամանակ Վաշինգտոնը, ըստ պարբերականի, անհանգստացած է Կիևի հարձակումներով ռուսական ռադիոտեղորոշիչ կայանների վրա, որոնք միջուկային հրթիռների արձակման նախազգուշացման համակարգի մաս են կազմում։ Սպիտակ տունը մտավախություն ունի, որ այդ կայանների վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակումները կարող են ապակայունացնող ազդեցություն ունենալ, քանի որ այդ օբյեկտները ներգրավված չեն Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմում, և դրանց վրա հարձակումը կարող է «վնասել Վաշինգտոնի և Մոսկվայի միջև ռազմավարական կայունությանը»,- պարզաբանել են աղբյուրները:
Նմանատիպ հոդվածներ
Մայիսի 26-ին դեռևս չպարզված հանգամանքներում մահացել է զինծառայող Արարատ Արամի Արոյանը. ՀՀ ՊՆ
Մայիսի 26-ին դեռևս չպարզված հանգամանքներում կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Արարատ...
Բեռլինը հայտարարել է Ուկրաինային 500 միլիոն եվրոյի ռազմական օգնության հատկացման մասին
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հինգշաբթի հայտարարել է Ուկրաինային ռազմական օգնության փաթեթ հատկացնել...
Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 1...
Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ՝ գնդապետ Սերգեյ Պետրոսյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում
Հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը՝ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագիր, որով գեներ...