Ֆրանսիան շուտով կարող է ռազմական հրահանգիչներ ուղարկել Ուկրաինա. Le Monde
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ցանկանում է եվրոպական կոալիցիա ստեղծել Ուկրաինա ռազմական հրահանգիչներ ուղարկելու համար: Այս մասին գրում է Le Monde-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
«Ֆրանսիացի և եվրոպացի հրահանգիչներին Ուկրաինա ուղարկելը կարող է լինել մի քանի շաբաթվա կամ նույնիսկ օրերի հարց: Մեր տեղեկությունների համաձայն՝ Ֆրանսիայի իշխանությունները ցանկանում են ստեղծել այնպիսի երկրների կոալիցիա, որոնք ցանկանում են վերապատրաստել ռուսական բանակի կողմից պաշարված ուկրաինացի զինվորներին», - ասվում է հրապարակման մեջ։
Պարբերականի տվյալներով` համապատասխան հայտարարությունը կարող է արվել հաջորդ շաբաթ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ Ֆրանսիա նախատեսվող այցի ժամանակ։ Այցը տեղի է ունենալու հունիսի 6-7-ին, Նորմանդիայում դաշնակիցների զորքերի ափհանման 80-ամյակի կապակցությամբ։
Հրատարակությունը գրում է․ «Գաղափարն այն է, որ սկզբում մի քանի տասնյակ մասնագետներ ուղարկվեն ուսումնական կարիքները որոշելու համար: Սրան կհաջորդի մի քանի հարյուր զինվորականներից բաղկացած առաքելությունը: Քննարկվում է սակրավորների, ինչպես նաև նոր մոտոհրաձգային բրիգադի զինվորների պատրաստումը»։
Նմանատիպ հոդվածներ
Կառավարաությունը՝ Գեղարքունիքում որոշ պաշտպանական դիրքեր հանձնելու մասին լուրերի մասին
ՀՀ կառավարությունը հերքում է Գեղարքունիքի մարզում որոշ պաշտպանական դիրքեր իբր Ադրբեջանին հանձնելու խոստման մասին հրապարա...
Զախարովան մեկնաբանել է Հայաստանում տիրող իրավիճակը
Ցուցարարների դժգոհությունը, ի թիվս այլ բաների, պայմանավորված է նրանով, որ, նրանց կարծիքով, սահմանազատումը լիովին արդարաց...
Մհեր Գրիգորյանը երեկ շփումներ է ունեցել ռուս գործընկերների հետ. Նիկոլ Փաշինյան
Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը երեկ Մոսկվայում շփումն...
Վարչապետը պարզաբանել է՝ ինչու ոստիկանները թույլ չտվեցին Վեհափառի մուտքը Սարդարապատ
Վեհափառ Հայրապետը երեկ Սարդարապատի միջոցառմանը հրավեր չի ունեցել։ Այս մասին լրագրողներին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։«...