Բայրամովը խոսել է Տավուշի չորս գյուղերի մասին
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը խոսել է Տավուշի չորս գյուղերի մասին՝ նշելով, թե «գյուղերի վերադարձը դրական ներդրում ունի հարաբերությունների կարգավորման գործընթացում»։ Այս մասին նա ասել է Պակիստանի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Բայրամովի խոսքով՝ այսօրվա հանդիպմանը պակիստանցի գործընկերոջը ներկայացրել է տարածաշրջանում հետհակամարտային իրավիճակը։
Նա նշել է, որ Պակիստանի ԱԳՆ ղեկավարին տեղեկացրել է նաև Տավուշի չորս գյուղերի հատվածում վերականգնողական աշխատանքների մասին. «Ես նշել եմ, որ ականների երկարաժամկետ խնդիրը խոչընդոտում է մեր ջանքերին»,-ասել է Բայրամովը։
Ադրբեջանի ԱԳ նախարարը նշել է, որ հայ-ադրբեջանական սահմանի որոշակի հատվածի սահմանազատումը և վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունը դրական ներդրում ունի կարգավորման գործընթացում։
«Ադրբեջանը հավատարիմ է խաղաղ գործընթացին, և մենք հուսով ենք, որ այն դրական կլինի ընդհանուր տարածաշրջանի անվտանգության և բարգավաճման համար»,- ընդգծել է ադրբեջանցի պաշտոնյան։
Նմանատիպ հոդվածներ
Կառավարաությունը՝ Գեղարքունիքում որոշ պաշտպանական դիրքեր հանձնելու մասին լուրերի մասին
ՀՀ կառավարությունը հերքում է Գեղարքունիքի մարզում որոշ պաշտպանական դիրքեր իբր Ադրբեջանին հանձնելու խոստման մասին հրապարա...
Զախարովան մեկնաբանել է Հայաստանում տիրող իրավիճակը
Ցուցարարների դժգոհությունը, ի թիվս այլ բաների, պայմանավորված է նրանով, որ, նրանց կարծիքով, սահմանազատումը լիովին արդարաց...
Մհեր Գրիգորյանը երեկ շփումներ է ունեցել ռուս գործընկերների հետ. Նիկոլ Փաշինյան
Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը երեկ Մոսկվայում շփումն...
Վարչապետը պարզաբանել է՝ ինչու ոստիկանները թույլ չտվեցին Վեհափառի մուտքը Սարդարապատ
Վեհափառ Հայրապետը երեկ Սարդարապատի միջոցառմանը հրավեր չի ունեցել։ Այս մասին լրագրողներին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։«...