Այրում կայարանի մոտ գտնվող երկաթուղային կամուրջը կծառայի բեռնատար ավտոմեքենաների համար
Այրում կայարանի հարակից հատվածում գտնվող պահածոների գործարանի մատակարարման համար նախատեսված երկաթգծային չաշխատող կամուրջը կվերափոխվի և կծառայի բեռնատար ավտոմեքենաների համար։ Այս մասին ՀՀ կառավարության նիստին հայտնեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ամփոփելով արտակարգ իրավիճակի կառավարման օպերատիվ շտաբի աշխատանքները։
Նախարարի խոսքով՝ այդ ուղղությամբ ակտիվ աշխատանք է տարվում գործընկերների հետ։
«Հաշվի առնելով, որ Այրում կայարանից դեպի Ալավերդի կապը վերականգնելու համար բավական ժամանակ կպահանջի՝ բեռները երկաթգծով կտեղափոխենք մինչև Այրում կայարան, որի հարակից հատվածում կա մի երկաթգծային կամուրջ, որը նախկինում պահածոների գործարանի մատակարարման համար է եղել և երկար ժամանակ չի աշխատում։ Հիմա այդ երկաթգծային կամուրջը վերափոխում, դարձնում ենք բեռնատարների համար նախատեսված կամուրջ։ Առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում աշխատանքները կավարտվեն և այդ կամուրջը կծառայի, որպեսզի բեռնատարները անցնեն գետի մյուս կողմ, Այրում կայարանից բարձեն տարբեր տեսակի բեռներ, այդ թվում՝ վառելիք և մատակարարեն Հայաստանով մեկ։ Այս սխեման առաջիկա օրերին կաշխատի»,- նշել է Սանոսյանը։
Նախարարի խոսքով՝ Վրաստանում ևս երկաթգծեր կան վնասված։
«Գործընկերները կարծում էին, որ երեք օրում երկաթգծի վերականգնումը կավարտեն, բայց մի շարք հատվածներ կրկին վնասվել են։ Վրաստանի փոխվարչապետի հետ խոսել եմ, նախատեսում են երեքշաբթի ավարտել աշխատանքները։ Մինչև այդ, մենք ժամանակ կունենանք մեր կողմում այդ կամրջի վերափոխման համար, և երկաթուղին կկարողանա աշխատել մինչև Այրում կայարան»,-եզրափակել է Սանոսյանը։
Նմանատիպ հոդվածներ
Բագրատ արքեպիսկոպոսը՝ Հանրապետության հրապարակում հրեշտակի զգեստով քաղաքացու մասին
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Սուրբ Աննա եկեղեցու բակում անդրադարձավ երեկ բավական մեծ աղմուկ հանած «հրեշտակի» միջադեպի...
Կհստակեցվեն նույն զորամասում եղբայրների ծառայության կազմակերպման պայմանները
Հավանություն է տրվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատա...
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել
Հավաքի մասնակիցներին հորդորում ենք զերծ մնալ հակաիրավական գործողություններից, հարգել այլոց իրավունքները, ենթարկվել հասար...
Հունիսի 2-ին տրանսպորտի աշխատանքը կկազմակերպվի հարակից փողոցներով
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել․ «Հեծանվի միջազգային օրվա կապակցությամբ, հունիսի 2-ին նախատեսված հեծանվա...