ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քաղաքացիները փակել են Երևան-Վարդենիս մայրուղին
Ի պաշտպանություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման` քաղաքացիները փակել են Երևան-Վարդենիս մայրուղին։ Այս մասին տեղեկանում ենք «Ազգային ճակատից»։
Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը Հայաստանում սկսվեցին այն բանից հետո, երբ ապրիլի 19-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի հատվածից։ Մարզի Ոսկեպար ու Կիրանց գյուղերի հատվածում բողոքի ակցիաներ անելուց հետո Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գխավորած երթը Կիրանցից հասավ Երևան, մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Նիկոլ Փաշինյանին կոչ արեց հրաժարական տալ։ ՀՀ վարչապետի արձագանքի բացակայության պայմաններում շարունակվեցին հանրահավաքները, տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ հանդիպումներն ու անհնազանդության ակցիաները։
Մայիսի 26–ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարվեց, որ շարժման՝ վարչապետի թեկնածուն Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն է։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տղամարդը փորձել է բացել Երևանից Մոսկվա թռչող ինքնաթիռի դուռը
Տղամարդը փորձել է բացել Երևանից Մոսկվա թռչող ինքնաթիռի դուռը։ Նա ագրեսիվ պահվածք է դրսևորել ինքնաթիռի բորտուղեկցորդ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են Սիսիանում արցունքաբեր գազ կիրառում քաղաքացիների նկատմամբ
Սիսիանում արցունքաբեր գազ են կիրառել քաղաքացիների նկատմամբ։ Այսօր Սուրբ Աննա եկեղեցու մոտ «Տավուշը հանուն հայրենիքի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանրապետության հրապարակում սկսվել է Համազգային հանրահավաքը
Հանրապետության հրապարակում Համազգային հանրահավաքն սկսվեց զորակցության խոսքերով՝ ուղղված այսօր Տավուշում և Լոռիում բնական...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դեբեդ գետի վարարած ջրերը այս գիշեր դուրս են եկել հունից
Դեբեդ գետի վարարած ջրերն այս գիշեր դուրս են եկել հունից՝ ավերածություններ կատարելով Մ-6 միջպետական ճանապարհին, ինչի հետե...