Շոլցն ու Մակրոնը համատեղ կոչ են արել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կոչ են արել դադարեցնել Ռաֆահում իսրայելական գործողությունները։
Իրավիճակը Ռաֆահում սարսափեցնող է։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ մամուլի ասուլիսում, գրում է Bild թերթը:
«Ռաֆահում իսրայելական գործողությունները պետք է դադարեցվեն»,- ընդգծել է նա։
Ֆրանսիայի նախագահը նշել է, որ Ֆրանսիան ի սկզբանե դատապարտել է ՀԱՄԱՍ-ի հարձակումը Իսրայելի վրա և պաշտպանել է Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը:
«Սակայն, ինչպես ցանկացած ժողովրդավարություն, դա պետք է տեղի ունենա միջազգային իրավունքի համաձայն», - ասել է Ֆրանսիայի ղեկավարը:
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն իր հերթին ասել է. «Իսրայելը պետք է հարգի միջազգային իրավունքն իր գործողություններում»: Շոլցը Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքում Իսրայելի կողմից փախստականների ճամբարի գնդակոծությունը, որը հանգեցրել է բազմաթիվ զոհերի, որակել է «ողբերգական միջադեպ»։
«Այս դեպքը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչու Գերմանիան, ինչպես շատ այլ երկրներ, բազմիցս դեմ է արտահայտվել Ռաֆահում լայնածավալ ցամաքային հարձակմանը, քանի որ այնտեղ չի կարող լինել համապատասխան պաշտպանություն խաղաղ բնակիչների համար», - ասել է Շոլցը:
Նմանատիպ հոդվածներ
Կառավարաությունը՝ Գեղարքունիքում որոշ պաշտպանական դիրքեր հանձնելու մասին լուրերի մասին
ՀՀ կառավարությունը հերքում է Գեղարքունիքի մարզում որոշ պաշտպանական դիրքեր իբր Ադրբեջանին հանձնելու խոստման մասին հրապարա...
Վարչապետը պարզաբանել է՝ ինչու ոստիկանները թույլ չտվեցին Վեհափառի մուտքը Սարդարապատ
Վեհափառ Հայրապետը երեկ Սարդարապատի միջոցառմանը հրավեր չի ունեցել։ Այս մասին լրագրողներին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։«...
Մհեր Գրիգորյանը երեկ շփումներ է ունեցել ռուս գործընկերների հետ. Նիկոլ Փաշինյան
Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը երեկ Մոսկվայում շփումն...
Վրաստանի խորհրդարանը չեղարկել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վրա դրված նախագահի վետոն
Վրաստանի խորհրդարանը չեղարկել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վրա դրված նախագահի վետոն։ Կողմ է քվ...