Սելավատարի ջուրը լցվել է 4 բնակելի տներ և 1 անասնագոմ․Աշոցք
Հորդառատ անձրևների պատճառով սելավատարի ջուրը լցվել է Աշոցք համայնքի Մուսայելյան բնակավայրի 4 բնակելի տներ և 1 անասնագոմ։ Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից։
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանն աշխատակազմի պատասխանատուների հետ եղել է Մուսայելյան բնակավայրում։ Աշոցք համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանի հետ մարզպետի աշխատակազմի պատասխանատուները հանդիպել են բնակիչներին, ծանոթացել իրավիճակին։ Տեղում պարզ է դարձել, որ բնակիչների վնասը մեծ չափերի չի հասել։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բնակիչների կրած վնասների մասին ընդհանուր տեղեկատվություն հավաքելու և մարզպետի աշխատակազմ ներկայացնելու մասով։ Համայնքի ղեկավարը վստահեցրել է, որ կարվի հնարավորը սեղմ ժամկետում սելավատարի տվյալ հատվածը մաքրելու համար։






Նմանատիպ հոդվածներ
Կհստակեցվեն նույն զորամասում եղբայրների ծառայության կազմակերպման պայմանները
Հավանություն է տրվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատա...
Բագրատ արքեպիսկոպոսը՝ Հանրապետության հրապարակում հրեշտակի զգեստով քաղաքացու մասին
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Սուրբ Աննա եկեղեցու բակում անդրադարձավ երեկ բավական մեծ աղմուկ հանած «հրեշտակի» միջադեպի...
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել
Հավաքի մասնակիցներին հորդորում ենք զերծ մնալ հակաիրավական գործողություններից, հարգել այլոց իրավունքները, ենթարկվել հասար...
Հունիսի 2-ին տրանսպորտի աշխատանքը կկազմակերպվի հարակից փողոցներով
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել․ «Հեծանվի միջազգային օրվա կապակցությամբ, հունիսի 2-ին նախատեսված հեծանվա...