ՌԴ-ից արձագանքել են Մոսկվան և Պեկինը ռմբակոծելու մասին Թրամփի հայտարարությանը
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերն այն մասին, որ նա ռմբակոծելու էր Մոսկվան Ուկրաինա ռուսական զորքեր մտցնելու դեպքում, կարող են պայմանավորված լինել լսարանի սպասումներով, նա պատրաստ է դիմել ցանկացած կարգախոսի, որպեսզի կրկին դառնա նախագահ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Տոլմաչովը։
«Հնարավոր է, որ հանգամանքները, որոնց ժամանակ հնչել են հանդուգն խոսքեր, պայմանավորված են լսարանի սպասումներով։ Դոնալդ Թրամփը հայտնի է իր էպատաժով։ Կտրուկ հայտարարություններով նա արդեն մեկ անգամ հասել է իր երկրի գլխավոր պաշտոնին։ Այսօր նախկին նախագահը միանգամից մի քանի քրեական գործերի ֆիգուրանտ Է և, չեմ բացառում, պատրաստ է դիմել ցանկացած խոստման և կարգախոսի, միայն թե վերադառնա Օվալաձև աշխատասենյակ», - ասել է Տոլմաչովը ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, միջոցառումներից մեկի ժամանակ ելույթ ունենալով հովանավորների հետ, անսպասելիորեն հայտարարել է, որ «ռմբակոծելու էին Մոսկվան», եթե Ուկրաինայում հակամարտությունը սկսվեր իր նախագահության օրոք: Բացի այդ, ԱՄՆ նախկին նախագահը նշել է, որ Չինաստանի կողմից Թայվան զորքեր մտցնելու դեպքում ռմբակոծելու էր Պեկինը։
Նմանատիպ հոդվածներ
Կառավարաությունը՝ Գեղարքունիքում որոշ պաշտպանական դիրքեր հանձնելու մասին լուրերի մասին
ՀՀ կառավարությունը հերքում է Գեղարքունիքի մարզում որոշ պաշտպանական դիրքեր իբր Ադրբեջանին հանձնելու խոստման մասին հրապարա...
Վարչապետը պարզաբանել է՝ ինչու ոստիկանները թույլ չտվեցին Վեհափառի մուտքը Սարդարապատ
Վեհափառ Հայրապետը երեկ Սարդարապատի միջոցառմանը հրավեր չի ունեցել։ Այս մասին լրագրողներին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։«...
Զախարովան մեկնաբանել է Հայաստանում տիրող իրավիճակը
Ցուցարարների դժգոհությունը, ի թիվս այլ բաների, պայմանավորված է նրանով, որ, նրանց կարծիքով, սահմանազատումը լիովին արդարաց...
Մհեր Գրիգորյանը երեկ շփումներ է ունեցել ռուս գործընկերների հետ. Նիկոլ Փաշինյան
Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը երեկ Մոսկվայում շփումն...