ՔՊ-ից արձագանքել են «Խոջալուի ցեղասպանոթյուն ճանաչելու» Ալիևի պահանջին
«Այդ թեման, բնականաբար, քննարկման ենթակա չէ»։ Այս մասին «Ազատության» եթերում հայտարարել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա հայտարարությանը, թե «Հայաստանը պետք է ճանաչի Խոջալուի ցեղասպանությունը և ներողություն խնդրի»։
«Իհարկե, մթնոլորտի որոշակի լավարկում ունենք սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովում էլ, խաղաղության պայմանագրի շուրջ խոսակցությունում էլ, բայց Ադրբեջանը շարունակում է մնալ ապակառուցողական, նաև ուլտիմատումներ են հնչում», - ասել է Հովհաննիսյանը՝ ընդգծելով, - «դրա համար մենք չպետք է գերագնահատենք իրավիճակը, ոչ էլ թերագնահատենք ընկճվելու աստիճանի։ Ունենք հաջողություններ, ձեռքբերումներ. Տավուշում սահմանագծման արդյունքում մենք Ադրբեջանից վերցրել ենք Հայաստանի վրա հարձակվելու վերջին լեգիտիմ հնարավորությունը, պատրվակը»։
Նմանատիպ հոդվածներ
Կառավարաությունը՝ Գեղարքունիքում որոշ պաշտպանական դիրքեր հանձնելու մասին լուրերի մասին
ՀՀ կառավարությունը հերքում է Գեղարքունիքի մարզում որոշ պաշտպանական դիրքեր իբր Ադրբեջանին հանձնելու խոստման մասին հրապարա...
Վարչապետը պարզաբանել է՝ ինչու ոստիկանները թույլ չտվեցին Վեհափառի մուտքը Սարդարապատ
Վեհափառ Հայրապետը երեկ Սարդարապատի միջոցառմանը հրավեր չի ունեցել։ Այս մասին լրագրողներին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։«...
Մհեր Գրիգորյանը երեկ շփումներ է ունեցել ռուս գործընկերների հետ. Նիկոլ Փաշինյան
Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը երեկ Մոսկվայում շփումն...
Վրաստանի խորհրդարանը չեղարկել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վրա դրված նախագահի վետոն
Վրաստանի խորհրդարանը չեղարկել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վրա դրված նախագահի վետոն։ Կողմ է քվ...