Պապուաշվիլին մտադիր է նախագահի փոխարեն ստորագրել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը
Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին չի ակնկալում, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կստորագրի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, որն օրենսդիր մարմինն ընդունել է մայիսի 28-ին`հաղթահարելով նախագահի վետոն: Պապուաշվիլին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ինքը կստորագրի փաստաթուղթը։
««Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը հենց երեկ ուղարկվել է նախագահի աշխատակազմ: Հասկանալի է, որ նա (Զուրաբիշվիլին) մեծ հավանականությամբ չի ստորագրի այն: Հետևաբար, այս օրենքը կստորագրեմ ես», - ասել է խորհրդարանի խոսնակը։
Ընթացակարգի համաձայն՝ վետոն հաղթահարելուց հետո օրենքը եռօրյա ժամկետում կրկին նախագահին է ուղարկվում ստորագրելու համար։ Եթե պետության ղեկավարը հինգ օրվա ընթացքում այն չստորագրի, ապա օրենքը ստորագրում և հրապարակում է խորհրդարանի խոսնակը, որից հետո այն ուժի մեջ է մտնում։
Նմանատիպ հոդվածներ
Կառավարաությունը՝ Գեղարքունիքում որոշ պաշտպանական դիրքեր հանձնելու մասին լուրերի մասին
ՀՀ կառավարությունը հերքում է Գեղարքունիքի մարզում որոշ պաշտպանական դիրքեր իբր Ադրբեջանին հանձնելու խոստման մասին հրապարա...
Վարչապետը պարզաբանել է՝ ինչու ոստիկանները թույլ չտվեցին Վեհափառի մուտքը Սարդարապատ
Վեհափառ Հայրապետը երեկ Սարդարապատի միջոցառմանը հրավեր չի ունեցել։ Այս մասին լրագրողներին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։«...
Մհեր Գրիգորյանը երեկ շփումներ է ունեցել ռուս գործընկերների հետ. Նիկոլ Փաշինյան
Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը երեկ Մոսկվայում շփումն...
Վրաստանի խորհրդարանը չեղարկել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վրա դրված նախագահի վետոն
Վրաստանի խորհրդարանը չեղարկել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վրա դրված նախագահի վետոն։ Կողմ է քվ...