Աշխարհն ուղիղ եթերում հետևում է Նեթանյահու անունով վամպիրի բարբարոսությանը. Էրդողան
Ցեղասպանությունը, որը Գազայում իրականացնում է Իսրայելը, թևակոխել է ավելի արյունալի փուլ. աշխարհն ուղիղ եթերում հետևում է Նեթանյահու անունով վամպիրի բարբարոսությանը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«ՄԱԿ-ը ոչ միայն չկարողացավ կանգնեցնել ցեղասպանությունը, այլև չկարողացավ պաշտպանել անգամ սեփական անձնակազմին և մարդասիրական աշխատողներին: Գազայում զոհվեց ոչ միայն մարդկայնությունը, այլև ՄԱԿ-ի հոգին։ Իսրայելը սպանեց մարդկայնությունը Գազայում: Եվրոպան ոչնչացրեց սեփական արժեքները, ոտնահարեց բոլոր այն արժեքները, որոնք Եվրոպան դարձնում են Եվրոպա: Հիմա ես մի քանի խոսք ունեմ իսլամական աշխարհի համար. ինչի՞ եք դեռ սպասում ընդհանուր որոշում կայացնելու համար: Ալլահը ձեզանից, մեզանից բոլորից հաշիվ է պահանջելու», - ասել է Էրդողանը:
Նրա խոսքով՝ ոչ մի պետություն, այդ թվում՝ Թուրքիան, անվտանգ չի լինի, քանի դեռ Իսրայելը չի ենթարկվում միջազգային իրավունքին:
«Ոչ մի պետություն անվտանգ չի լինի, քանի դեռ Իսրայելը չի անցել միջազգային իրավունքի վերահսկողության տակ և իրեն չի համարել միջազգային իրավունքի հետ կապված։ Աշխարհը ուղիղ եթերով հետևում է Նեթանյահու անունով վամպիրի բարբարոսությանը»,-ասել է Թուրքիայի նախագահը։
Նմանատիպ հոդվածներ
Կառավարաությունը՝ Գեղարքունիքում որոշ պաշտպանական դիրքեր հանձնելու մասին լուրերի մասին
ՀՀ կառավարությունը հերքում է Գեղարքունիքի մարզում որոշ պաշտպանական դիրքեր իբր Ադրբեջանին հանձնելու խոստման մասին հրապարա...
Վարչապետը պարզաբանել է՝ ինչու ոստիկանները թույլ չտվեցին Վեհափառի մուտքը Սարդարապատ
Վեհափառ Հայրապետը երեկ Սարդարապատի միջոցառմանը հրավեր չի ունեցել։ Այս մասին լրագրողներին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։«...
Մհեր Գրիգորյանը երեկ շփումներ է ունեցել ռուս գործընկերների հետ. Նիկոլ Փաշինյան
Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը երեկ Մոսկվայում շփումն...
Վրաստանի խորհրդարանը չեղարկել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վրա դրված նախագահի վետոն
Վրաստանի խորհրդարանը չեղարկել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վրա դրված նախագահի վետոն։ Կողմ է քվ...