ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չի կարող հանձնվել ասֆալտ, որը համապատասխան որակին չի համապատասխանում. Արմեն Հարությունյան
Երեւանում չի կարող փոս չլինի այնպես, ինչպես Ամստերդամում, Վաշինգտոնում, Նյու-Յորքում: Քաղաքը զարգանում է, ինչ որ պրցեսներ են լինում, վթարներ, որոնց պատճառով միջամտություն պիտի արվի ասֆլատային ծածկույթի վրա: Այս մասին հայտնում է Քաղաքաշինության եւ բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանը:
Հնարավոր չէ տենդերների ձեւաչափն ավելի պարզեցնել: Տենդերներում շահելու չափանիը էժան գինն է, ոչ թե որակը: Անձեւից հետո ասֆալտը քանդվում է:
Կան նաեւ որակային ցուցիչներ էլ, գնային էլ: Չի կարող հանձնվել ասֆալտ, որը համապատասխան որակին չի համապատասխանում: Եթե չլինեին նման անձրեւներ, երբեւիցե մենք այսպիսի խնդիրներ ունեցել ենք: Փոսլցման եւ ճաքալցման աշխատանքները, հիմնովին ասֆալտապատման աշխատանքներով փոխարինելու հարցին Արմեն Հարությունյանն ասաց.
«Ասֆալտային պաստառը որոշակի ընթացքում կարող է ունենալ որոշակի խնդիրներ: Կան դրան օգնող որոշակի միջոցառումներ, որոնք այդ ասֆալտի կյանքը երկարացնում են»: Հարցին, որ փոսեր կան, որ ամիսներով մնում են, քաղաքապետերանի պաշտոնյան ասաց. «Չիշտ աշխատանքի կազմակերպումը, անպայման չէ, որ Երեւանի քաղաքապետերանի վարչության պետը ամեն փոսն անձնապես տեսնի: Դրա համար կան մարդիկ, որոնք որ աշխատում են, տեսնում են, համապատասխան խմբերում քննարկում են թե վարչական շրջաններում, թե քաղաքապետերանում: Երեւանի քաղաքապետերանի բյուջեով նախատեսված գումարի մեծ մասը արվում է Երեւանի եւ երեւանցիների համար: Մենք էլ պիտի սրտացավ լինենք, մի երեւանցի էլ մենք ենք: Կորյուն Տերյան եւ Տերյան Թումանյան խաչմերուկում շինաշխատանքներ են, երբ կավարտվեն, Արմեն Հարությունյան ասաց, որ ջրագիծ է կառուցվում, եւ արագ կվերջացնեն»:
Անձրեւաջրերի եւ փոսերի հետեւանքով վնասված մեքենաների վարորդներին փոխհատուցում տալու հետ կապված Արմեն Հարությունյանն ասաց. «Այս հարցը պետք է ուսումնասիրվի»:
Նմանատիպ հոդվածներ
ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ Վարդենիսի 20 բնակչի գումարի դիմաց Երևան են բերել՝ հանրահավաքին մասնակցելու համար
ՀՀ ոստիկանությունից ստացվել է պատշաճ հաղորդում այն մասին, որ համացանցի տելեգրամյան «New Armenia Blog» ալիքում տարածվել է...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Եկել ես՝ խանգարես, այ տղա». ԱԺ-ում իրավիճակը լարվեց
Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում միջադեպ տեղի ունեցավ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԳՆ-ի շենքի մոտ իրավիճակը լարված է
ԱԳՆ-ի շենքի մոտ իրավիճակը լարված է։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը պահանջեց ԱԳ նախարար Արար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ ԱԳՆ–ի շենքի մոտ բախումներ սկսվեցին. իրավիճակը լարված է
ՀՀ արտգործնախարարության շենքի մոտ իրավիճակը չափազանց լարված է։ Բախումներ սկսվեցին ցուցարարների և ոստիկանների միջև։Ոստիկա...