ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ Վարդենիսի 20 բնակչի գումարի դիմաց Երևան են բերել՝ հանրահավաքին մասնակցելու համար
ՀՀ ոստիկանությունից ստացվել է պատշաճ հաղորդում այն մասին, որ համացանցի տելեգրամյան «New Armenia Blog» ալիքում տարածվել է «Ղարաբաղցիները փողի դիմաց մարդ են հավաքագրում՝ մայիսի 26-ի հանրահավաքին մասնակցելու համար» վերտառությամբ հեռախոսային խոսակցության ձայնագրություն, որտեղ երկու անձինք քննարկում են հավաքին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու վերաբերյալ հարցեր։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ձեռք բերված տվյալներով պարզվել է, որ հրապարակված ձայնագրության խեռախոսազրույցները տեղի են ունեցել 2024 թվականի մայիսի 22-ից 23-ն ընկած ժամանակահատվածում, ինքնությունները պարզված երկու անձանց միջև, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Վարդենիսի տարածաշրջանի 15-20 բնակիչների, նյութապես շահագրգռելու եղանակով, 2024 թվականի մայիսի 26-ին նրանց Երևան տեղափոխելու, Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին մասնակից դարձնելու, նրանց կեցության և սննդի հարցերը հոգալու, ինչպես նաև՝ նրանց տրամադրվելիք գումարների չափերի վերաբերյալ:
Հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով նշված անձանցից մեկը ձերբակալվել է։
Իրականացվում է նախաքննություն՝ հանգամանքները պարզելու, դեպքին առնչություն ունեցող բոլոր անձանց ի հայտ բերելու, վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու և նրանց արարքներին իրավական գնահատական տալու ուղղությամբ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Եկել ես՝ խանգարես, այ տղա». ԱԺ-ում իրավիճակը լարվեց
Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում միջադեպ տեղի ունեցավ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ընդդիմադիր պատգամավորներին արգելում են մտնել Կիրանց. իրավիճակը լարված է
Ոստիկանությունը արգելում է Հայաստան խմբակցության պատգամավորների մուտքը Կիրանց: Պատգամավորների խմբում են խմբակցության ղեկ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պատգամավորները շրջանցիկ արահետներով փորձում են անցնել Կիրանց
Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավորների մի մասը, որոնց ոստիկանները չթույլատրեցին գնալ Կիրանց, սըտիպված եղան դաշտամիջյա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տիգրան Ավինյանն այցելել է Փարիզի տրանսպորտի կենտրոն
Երևանցիների համար տրանսպորտային համակարգի բարելավման ծրագրի քննարկման նպատակով այցելել ենք Փարիզի տրանսպորտի կենտրոն, որ...