Սա խուժանություն է․ Արման Թաթոյան
Սա խուժանություն է. ի՞նչ իրավունք ունի ոստիկանն իրեն պահել փողոցային խուլիգանի պես` ինչ էլ ուզում է քաղաքացին արած լինի: Նման կարծիք է հայտնել Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանի նկատմաբ տասնյակ ոստիկանների կողմից իրականացրած բռնությունների ու հնչեցրած հայհոյանքների։
«Թաթոյան» հիմնադրամի հիմնադիրն ընդգծել է. «Եթե ԱԺ պատգամավորի նկատմամաբ են անում, բա քաղաքացուն ի՞նչ կանեն։ Այս «ոստիկանները» պետք է ենթարկվեն քրեական պատժի՝ ոչ մի ծառայողական քննություն»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի ՀՅԴ գրասենյակի մոտ ոստիկանները ուժ կիրառելով բերման են ենթարկել ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանին։ Հրապարակվել է նաև տեսանյութ։
Նմանատիպ հոդվածներ
ՆԳՆ-ն լուրերի մասին, թե աղետի գոտում կան արգելափակված բնակիչներ, որոնք սննդի կարիք ունեն
Ներքին գործերի նախարարությունն արձագանքել է սոցիալական ցանցերում տարածվող տեղեկատվությանը, թե Հաղպատ կիսակարայանի բնակել...
ՆԳՆ-ն՝ փողոցներում իրավիճակի և բերման ենթարկվածների մասին
ՆԳՆ Ոստիկանությունից հայտնում են, որ այս պահի դրությամբ բերման ենթարկվածների թիվը 240 է:Նշենք, որ ակցիայի մասնակիցները ո...
ՔԱՐՏԵԶ․ Ստեղծված իրավիճակով պայմանավորված փակ ճանապարհները և այլընտրանքային երթուղիները
«Ճանապարհային դեպարտամենտ»-ը ներկայացրել է ստեղծված իրավիճակով պայմանավորված փակ ճանապարհները և առաջարկում այլընտրա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Նախնական տվյալներով վտանգավոր տարածքներից տարհանվել են 232 քաղաքացի
ՆԳՆ ՓԾ-ն հորդառատ անձրևից Լոռու և Տավուշի մարզերում, Երևանում, ինչպես և Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով առ...