ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են տասնյակ կարմիրբերետավորներ բռնի ուժով բերման ենթարկում ԱԺ պատգամավորին
Երևանի ՀՅԴ գրասենյակի մոտ ոստիկանները ուժ կիրառելով բերման են ենթարկել ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանին։ Հրապարակված կադրերում երևում է` ինչպես են մոտ երկու տասնյակ ոստիկանների շրջափակել Սիմոնյանին, որոնցից 1–2–ը հարվածում են պատգամավորին, քաշքշում։
Դեպքից րոպեներ առաջ Աշոտ Սիմոնյանը ոստիկաններին է ներկայացրել ԱԺ պատգամավորի վկայականը։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցները վաղ առավոտից փակել են մի շարք փողոցներ ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։ Դրան զուգահեռ կարմիրբերետավորները սկսել են բերման ենթարկել անհնազանդության ակցիայի մասնակիցներին։ Բերման ենթարկվողների թվում էր նաև ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդին` Իգոր Խաչատուրովը։
Երևանում այս պահի դրությամբ բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 226 մասնակից։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արաբկիրում հսկայական փոսը փակել են ստվարաթղթե տուփերով, որ մեքենաները չընկնեն փոսը
Արաբկիր վարչական շրջանում՝ Մամիկոնյանց-Վրացական փողոցների խաչմերուկն արդեն մեկ շաբաթ այս վիճակում է։ Այս մասին Facebook-...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լեո Նիկոլյանը՝ օդանավակայանի միջադեպի մասին
Օդանավակայանի անվտանգության աշխատակիցները հարգալից են, տեղի ունեցածն էլ հարձակում անվանել չի կարելի։ Sputnik Արմենիայի հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ «Վերջին զանգի» միջոցառումների հետ կապված
«Վերջին զանգի» միջոցառումներին ընդառաջ՝ ՆԳՆ Ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետի տե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ՝ Գավառ-Վարդենիս ճանապարհին. ոստիկաններն ուժով փորձում են բացել ճանապարհը
Լարված իրավիճակ էր Գավառ-Վարդենիս ճանապարհին: Ի աջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման եւ ձերբակալված քաղաքացին...