«Այլևս նման բաներ թույլ չենք տալու». Տիգրան Ավինյան
Երևանի քաղաքապ Տիգրան Ավինյանը հանձնարարել է քննարկում կազմակերպել քաղաքապետարանի և Վերածնունդ թաղամասում կառուցապատող կազմակերպող ընկերության միջև։
Զեկուցվել է, որ կա շեղում քաղաքապետարանի թույլտվության և շինարարությունից հետո կադաստրում գրանցված տարածքի միջև. անջրանցիկ մակերևույթը գրանցվել է որպես տերասա, իսկ ըստ համաձայնեցման ներկայացվել է՝ նշելով որպես հասարակական նշանակության տարածքներ։
«Պետք է հասկանանք հետաքրքիր շանտաժի մեթոդը, որ մեր դեմ կիրառվում է, որովհետև, օրինակ, Երևանում շատ շենքեր կան, որ ավարտական ակտ չունեն, մարդիկ ապրում են տարիներով։ Բազմաթիվ խնդիրներով շենքեր կան։ Ու ոնց հասկանում եմ՝ բնակիչներին չեն թողնում ներս մտնել այն տրամաբանությամբ ու պայմանով, որ մեզ ենթարկում են շանտաժի, թե այ, տվեք , թե չէ չենք թողնելու»»,- ասել է նա. «Մենք տեսել ենք, թե ինչպես է այս մեթոդով տարբեր թաղամասերում մանկապարտեզի և դպրոցի տեղը ևս մեկ շենք կառուցվել, այլևս նման բաներ թույլ չենք տալու»։