Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Երևանում և մարզերում

Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Ճամբարակ քաղաքում, Թթուջուր բնակավայրում, Երևանում, Քասախում: Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից:


«Պլանային, ձմռան նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի, Թթուջուր բնակավայրի գազասպառողների, «Ուրսա-Մաժոր» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, Ճամբարակի ԲԿ-ի, «Նադարյան Արսեն» ՍՊԸ-ի, սեփականատեր Տիգրան Շահնազարյանի, հարակից այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,


ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Վահագնի, Ուռենիներ, Վանահովիտ թաղամասերի, հարակից առանձնատների, Կոտայքի մարզի Քասախ համայնքի (ամբողջությամբ) գազասպառողների, «Ալգազ», «Սառը Գազ», «Ս.Լ.Լ-Գազ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների,


ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արտաշեսյան, Բագրատունյաց, Եղբայրության, Հովսեփյան, Չեխովի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։