ՄԻՊ-ը Սյունիքում մասնակցել է Վերջին զանգին
Անահիտ Մանասյանը մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և ԱԺ պատգամավոր Մարինա Ղազարյանի հետ այցելել է սահմանամերձ «Սյունիքի մարզի» և «Աճանանի» միջնակարգ դպրոցներ` մասնակցելու Վերջին զանգի արարողությանը:
Շնորհավորելով շրջանավարտներին՝ Պաշտպանն իր ելույթում մաղթել է նրանց երբեք չընկճվել, անընդհատ կրթվել, սիրով վերաբերվել իրենց շրջապատող միջավայրին:
«Կյանքում բազմաթիվ մարտահրավերների կարող եք բախվել, երբե՜ք չընկճվեք, ընկալեք դրանք որպես հնարավորություն և ձեզ շրջապատող միջավայրին վերաբերվեք սիրով: Հիշեք նաև, որ գիտելիքն է այն մեծ հարստությունը, որն անհնար է կորցնել։ Վստահ եղեք` այս ամենի գիտակցումը ձեզ համար հաջողության նոր դռներ կբացի: Ես սա ասում եմ նաև իմ օրինակով: Թերևս սա է իմ մաղթանքը ձեզ: Ուզում եմ նաև իմ հանձնառությունը հայտնել իմ մանդատի շրջանակում ցանկացած հարցում ձեզ աջակից լինելու»,- Անահիտ Մանասյան:
Անահիտ Մանասյանը հանդիպել է նաև 2 դպրոցների տնօրինության և ուսուցչական անձնակազմի հետ, շրջայց կատարել դպրոցներում, քննարկել երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերելի մի շարք հարցեր:
Պաշտպանը շրջանավարտներին է հանձնել նաև խորհրդանշական հուշանվերներ:

Նմանատիպ հոդվածներ
Արհեստանոցս մնալու է Ադրբեջանին, քանդելու եմ, որ թշնամին չմոտենա քրտինքով ստեղծածիս․ Կիրանցի բնակիչ
Կիրանցի բնակիչ Վլադի արհեստանոցը մնալու է ադրբեջանական կողմին։ Նա NEWS.am-ին պատմում է, որ արհեստանոցից հանել է գործիքնե...
Հասարակական տրանսպորտի աշխատանքը վերականգնվե՞լ է․ պարզաբանում են քաղաքապետարանից
Հասարակական տրանսպորտի աշխատանքն ամբողջությամբ վերականգնվել է: Այս մասին Auroranews-ին հայտնեցին Երևանի ք...
Զինծառայող Արարատ Արոյանը մահացել է զորավարժության ժամանակ. մանրամասներ
2024 թվականի մայիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, ՀՀ ՊՆ N զորամասից հաղորդում է ստացվել, որ ժամը 11։00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զ...
Շուռնուխ․ ադրբեջանցիների հետ կիuված գյուղում կյանքը կանգ է առել, ապրելու մասին, 4 տարի է, մոռացել են․ MediaHub
MediaHub-ը գրում է․ «Հիմա, երբ ամբողջ լրահոսը Տավուշի սահմանազատման ու սահմանագծման գործընթացի մասին է, Սյունիքի մարզի՝...