«Սա նաև խիստ պատիժ Է»․ Չինաստանը զորավարժություններ է սկսել Թայվանի մոտ
Թայվանի նոր նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո երրորդ օրը Չինաստանը սկսել է ծովային զորավարժություններ կղզու անմիջական հարևանությամբ: Դրանք կտևեն երկու օր։
Թայվանի նոր նախագահ Լայա Ցինդեի պաշտոնը ստանձնելուց ընդամենը մի քանի օր անց Չինաստանը սկսել է զորավարժություններ անցկացնել կղզու անմիջական հարևանությամբ, որը համարում է իր ապստամբ նահանգը: Այս մասին մայիսի 23-ին հայտարարել է Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի արեւելյան հրամանատարությունը։ Ավելի վաղ ՉԺՀ-ի իշխանությունները հայտարարել էին, որ Թայվան կղզին «Չինաստանի տարածքի անբաժանելի մասն է, իսկ Թայվանի գործերը Չինաստանի ներքին գործերն են»:
Հաղորդագրության մեջ հստակեցվում է, որ մայիսի 23-ի առավոտյան սկսված զորավարժություններին ներգրավված են չինական ցամաքային զորքերը, ռազմածովային նավատորմը, ռազմաօդային ուժերը և հրթիռային զորքերը: Զորավարժությունները կանցկացվեն Թայվանի նեղուցում, Թայվանի հյուսիսից, հարավից եւ արեւելքից, ինչպես նաեւ Թայվանի կողմից վերահսկվող Կինմեն, Մացու, Ուցյույ եւ Դունյին կղզիների շրջակայքում եւ կտեւեն մինչեւ մայիսի 24-ի երեկոյան:
«Սա նաեւ խիստ պատիժ Է Թայվանի անկախության կողմնակիցների անջատողական գործողությունների համար եւ խիստ նախազգուշացում արտաքին ուժերի միջամտության եւ սադրանքների դեմ», - Reuters-ը մեջբերում է ՉԺՀ-ի բանակի արեւելյան հրամանատարության պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունը:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանում կարող են հայտնվել Մոդուլային շարժական ապաստարաններ ՝ բնակչությանը պատսպարելու համար
Ռուսաստանում կարող են հայտնվել մոդուլային տիպի շարժական ապաստարաններ ՝ բնակչությանը ժամանակակից զենքի, այդ թվում ՝ միջու...
Գազայի պատերազմը պետք է ավարտվի .Էմանուել Մակրոն
Մենք աջակցում ենք Միացյալ Նահանգների առաջարկած համապարփակ համաձայնագրին ։ Ճիշտ այնպես, ինչպես մենք աշխատում ենք մեր գործ...
ՌԴ-ում մեկնարկել են ոչ ռազմավարական միջուկային զենքի պատրաստման և կիրառման վարժանքները
Ռուսաստանի Զինված ուժերը սկսել են ոչ ռազմավարական միջուկային զենքի կիրառման զորավարժությունների առաջին փուլը։ Այս մասին...
Քանի զինվորական են կորցրել Ուկրաինայի զինված ուժերը մեկ օրում
Ռուսական զորքերի «Հարավ» խմբավորման ստորաբաժանումները մեկ օրում բարելավել են դիրքը առաջնագծի երկայնքով և խոցել Ուկրաինայ...