Եկեղեցին ունի չօգտագործվող տարածքներ, որոնք կարող են օգտակար լինել պետությանը․ ՔՊ պատգամավոր

Հայ առաքելական եկեղեցին ունի տարբեր նշանակության մի շարք տարածքներ, այդ թվում՝ չօգտագործվող, որոնք կարող են օգտագործվել պետության տարբեր կարիքների համար։ Այսօր ԱԺ-ում խմբակցությունների ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։


Նրա խոսքով՝ եկեղեցին պետք է համագործակցի պետության հետ, աջակցի, որ ֆինանսական միջոցները ստվերից դուրս գան։


«Քրիստոնեությունը չգողության, չկոռուպցիայի, չստվերի մասին է, մեր ընկալմամբ՝ հենց այս տրամաբանությամբ պետք է եկեղեցին առաջնորդվի, և չստեղծվի մի իրավիճակ, որտեղ կարող են կոռուպցիոն դրսևորումներ առաջանալ»,- ասաց Հովհաննիսյանը։


Նա ընդգծեց՝ բնականաբար, Հայ առաքելական եկեղեցին առանձնահատուկ կարգավիճակ ունի ՀՀ-ում, բայց, հաշվի առնելով հանրապետության ժողովրդավարական, հարկային փոփոխությունները, պետական ինստիտուտների կայացումը՝ ՀՀ-ում շրջանառվող ֆինանսական բոլոր միջոցները պետք է ստվերից դուրս գան։

Քաղաքականություն