Բագրատ Սրբազանն անդրադարձել է Խաչատուր Սուքիասյանի՝ ԱԺ ամբիոնից հնչեցրած սպառնալիքներին
Պարզ պատկերն է, թե իրենք ինչ են ուզում, մենք ինչ ենք ուզում, ավելի շատ բան ես կարող եմ ասել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը՝ պատասխանելով դիտարկմանը, թե այսօր ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ԱԺ ամբիոնից սպառնացել էր եկեղեցուն կուլակաթափ անել՝ ասելով, թե չափներդ ճանաչեք։
«Վարքագիծ է, որը դրսևորվում է, որը միգուցե թաքնված էր, բայց հիմա դրսևորվում է»,-ասաց նա և հաստատեց, որ, իհարկե, պետք է իրավապահ համակարգը արձագանքի։
«Բայց իրավապահ համակարգը որևէ կերպ արձագանքե՞լ է իրենց։ Իրենք են սպառնում ունեզրկել, բանտեր․․․, կամ որ մեզ գործակալ են ասել՝ արձագանքե՞լ են»,-ասաց Սրբազանը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը նիստի ընթացքում ելույթ ունենալիս սպառնալիքներ հնչեցրեց ընդդիմադիր պատգամավորների հասցեին։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
Բաքվից հայտնում են, որ ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը: Այս մ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ադրբեջանցներն ապամոնտաժում են Ստեփանակերտի բնակելի շենքերը
Ադրբեջանի վարչակազմը սկսել է Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի բնակելի շենքերի ապամոնտաժումը։ Այս մասին ահազ...
Զախարովան՝ Ալեն Սիմոնյանի եկեղեցու հարկեր վճարելու վերաբերյալ հայտարարության մասին
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան գրառում է կատարել, որտեղ, ի դեմս ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, ՀՀ ղեկավարությանը մեղադրել...
ՀՀ տարածքից ոչ մի միլիմետր չի թողնվել ուրիշին․ Փաշինյան
ՀՀ Տավուշի մարզում սահմանազատման գործընթացը զիջում անվանելն անընդունելի է։ Այս մասին ՀՀ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպ...