Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
Բաքվից հայտնում են, որ ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը: Այս մասին ասված է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասոնյակի տարածած հաղորդագրության մեջ։
Մուստաֆաևի գրասենյակից հայտնել են, որ սահմանազատման արդյունքում որոշվել է Հայաստանի հետ 12,7 կմ երկարությամբ սահմանագիծը, ինչը «ապահովել է գյուղերի վերադարձը»:
Ավելի վաղ ՀՀ ԱԱԾ-ն հայտնել էր, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը «սահմանազատված հատվածում» այսօրվանից տեղակայում են սահմանապահների․ «Սույն թվականի մայիսի 24-ից Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը պաշտոնապես ստանձնում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածների պահպանությունը։
Պետական սահմանի Կիրանց բնակավայրի 5,8 կմ հատվածի պահպանությունը, մինչև 2024 թվականի հուլիսի 24-ը, կիրականացվի անցումային սխեմայով:
Միևնույն տրամաբանությամբ, Ադրբեջանի Հանրապետության կողմից սահմանային հանդիպակաց հատվածների պահպանությունը սույն թվականի մայիսի 24-ից իրականացվելու է Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանապահ ծառայության ստորաբաժանումների կողմից»։
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է Ասկերանի քաղաքապետը․ կալանավորելու միջնորդությունը քննվելու է այսօր
Փաստաբան Վահե Եփրիկյանը տեղեկացրեց, որ Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանին կալանավորելու միջնորդությունը քննվելու է «Աջափ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ադրբեջանցներն ապամոնտաժում են Ստեփանակերտի բնակելի շենքերը
Ադրբեջանի վարչակազմը սկսել է Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի բնակելի շենքերի ապամոնտաժումը։ Այս մասին ահազ...
Քննչական կոմիտեն ամփոփել է վերջին օրերին բողոքի ակցիաների ընթացքում հանցավոր դեպքերը
ՀՀ քննչական կոմիտեն ամփոփել է 2024թ. ապրիլի 20-ից Տավուշի մարզում, ինչպես նաև հանրապետության այլ բնակավայրերում իրականաց...
Զախարովան՝ Ալեն Սիմոնյանի եկեղեցու հարկեր վճարելու վերաբերյալ հայտարարության մասին
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան գրառում է կատարել, որտեղ, ի դեմս ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, ՀՀ ղեկավարությանը մեղադրել...