Բագրատ Սրբազանը խոսել է Իրանի հետ հարաբերությունների մասին
Իրանը Հայաստանի Հանրապետության համար շատ բարեկամ երկիր է, և պետք է հայ-իրանական հարաբերություններն էլ ավելի խորացնել ու զարգացնել։ Այս մասին Իրանի դեսպանատանը բացված սգո մատյանում ցավակցական գրառում կատարելուց հետո լրագրողների հետ ասել է Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Նա ընդգծել է, որ հարաբերությունները խորացնելու անհրաժեշտությունն ու կարիքը կա, և ինքը գիտի, թե ինչպես է պետք անել։
Սրբազանը նշել է՝ Իրանի հանդեպ իր ունեցած հարազատության զգացումն անձնական փորձից է նաև, քանի որ իր ընտանիքն այնտեղից է Հայաստան ներգաղթել։
Նրա խոսքով՝ պետք է չեզոքացվեն այն խնդիրները, որոնք կարող են որևէ կերպ սպառնալիք դառնալ հայ-իրանական հարաբերությունների համար։
«Մենք մեծ գնահատանքով պետք է անդրադառնանք Իրանի ռազմաքաղաքական վերնախավի այն հաստատուն հայտարարություններին, որոնք 2020 թվականից հետո մինչև այսօր չեն փոխվել, որոնք առնչվում են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը, դրանից բխած անվտանգային խնդիրներին»,- ասել է Բագրատ Արբազանը։
Նմանատիպ հոդվածներ
Դա հանգեցրեց Շուշիի գրավմանը, որը ճանապարհ բացեց դեպի Ստեփանակերտ․ Զախարովա
Հիշո՞ւմ եք, նման մի երգ կար և դրա մեջ «Իմ սիրելի, գուշակիր ինքներդ» արտահայտությունը: Անկեղծ ասած, ինձ հետաքրքրում է, թե...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Փաշինյանը հանդիպել է Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի հետ․ մանրամասներ
Թեհրանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մոխամմադ Մոխբերի հ...
ԱՄՆ-ն ցանկանում է ամրապնդել աջակցությունը Հայաստանին․ Բլինքեն
Միացյալ Նահանգները վերանայում է Հայաստանի «խնդրանքների մի շարք»՝ որոշելու, թե ինչ քայլեր կարող է ձեռնարկել Վաշինգտոնը՝ ա...
Ալեն Սիմոնյանը՝ Բագրատ Սրբազանի՝ վարչապետ դառնալու հնարավորության մասին
Դա աբսուրդ է, նախ Բագրատ Սրբազանին որևէ մեկը չի պատրաստվում ընտրել ու դա քննարկել։ Բացի այդ, Բագրատ Սրբազանն օրենքով իրա...